Լիլուն կրկին պարծեցել է իր սեքսուալ և փարթամ կառուցվածքո՝ այն ցուցադրելով խորը դեկոլտեով զգեստով. ՖՈՏՈ
LIFE
Լոս Անջելեսում բնակություն հաստատած երգչուհի Լիլուն միկրոբլոգի իր էջի հետեւորդներին հաճախ է ուրախացնում՝ հրապարակելով կրքոտ եւ հրապուրիչ լուսանկարներ: Երգչուհին կիսվում է նաեւ իր որդու՝ փոքրիկ Ռոբերտի առօրյայի մասին պատմող լուսանկարներով ու տեսանյութերով:

Այս անգամ Լիլուն իր Instagram-ում նոր լուսանկարներ է տեղադրել, որոնցում հանդես է եկել գայթակղիչ կերպարում։ Կադրերում երգչուհին կրում է խորը դեկոլտեով, ճերմակ, երկարափեշ, երեկոյան զգեստ։ Կերպարն ամբողջացնում են սպիտակ պայուսակն ու սեւ բարձրակրունկները։ Լիլուն վառ դիմահարդարմամբ է։ Կադրերին կից երգչուհին անգլերեն լեզվով գրել է․ «Գեղեցիկ օր»։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Լիլուն երկար, սեւ զգեստ էր կրում, որն ընդգծում էր կազմվածքը։ Կերպարն ամբողջացնում էին վառ շպարն ու բարձրակրունկ կոշիկները։ «Արցախի փողոց»,- մեկնաբանություններում գրել էր նա։

1
Arega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European Integration
2
Awards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of Certificates
3
Millennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&I...
4
New Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” Offer
5
The Final Round of the Junius Tournament Has Begun



