Հեքիաթային դղյակ ու ծաղիկներ. Հիտլերի հեղինակած նկարները վաճառվել են 450.000 դոլարով. լուսանկար
LIFE
Նացիստների առաջնորդ Ադոլֆ Հիտլերի հեղինակած աշխատանքները Նյուրնբերգում տեղի ունեցած աճուրդում վաճառվել են 391 հազար եվրոյով` մոտ 450.000 ԱՄՆ դոլարով:
The Guardian-ի փոխանցմամբ` աշխատանքները` ընդհանուր առմամբ 14 նմուշ, ջրաներկ են և էսքիզներ, թվագրվում են 1900-ականներին:
Նկարների թվում են գերմանական ամրոցներ, ավստրիական եկեղեցիներ, նատյուրմորտներ: Վաճառքն իրականացրել է գերմանական Weidler աճուրդի տունը: Ամենաթանկ գործը Լյուդվիգ կայսեր բավարական ամրոցի պատկերումն է, վաճառվել է 100 հազար եվրոյով:
Գնորդները, որոնց անունները չեն հրապարակվում, տարբեր երկրներից են` Չինաստան, Ֆրանսիա, Բրազիլիա, Գերմանիա, Արաբական Միացյալ Էմիրություններ:



Աղբյուրը՝ Tert.am
1
Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBank
2
Junius is back — with a new tournament and valuable prizes
3
From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6
4
Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee
5
ZCMC Joins the United Nations Global Compact



