Արարատի մարզում գխի շրջանում հրազենային վնասվածքով գերեզմանատնից հիվանդանոց է տեղափոխվել 35-ամյա տղամարդը
SOCIETYԵրեկ՝ հոկտեմբերի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։40-ի սահմաններում Արտաշատի շտապօգնության կայանից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ «հրազենային վնասվածք, գանգուղեղային տրավմա, կոմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 11։00-ի սահմաններում Ոստան գյուղից Քաղցրաշեն գյուղ տանող ճանապարհահատվածում գտնվող Արտաշատ քաղաքի գերեզմանատանը Արարատի մարզի բնակիչ՝ 35-ամյա Յուրիկ Հ-ն, ինքնասպանություն գործելու նպատակով որսորդական հրացանից փորձել է ինքնասպանություն գործել։


Shamshyan.com-ի փոխանցմամբ` այս պահին նա ծայրահեղ ծանր ախտորոշմամբ գտնվում է «Արտաշատ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների հսկողության տակ։ Ոստիկաններն ու քննիչները վիրավորի տատի և պապի գերեզմանում հայտնաբերել են Յու. Հ-ի անվամբ հաշվառված «Իժ-18» տիպի մեկփողանի 32 մմ տրամաչափի որսորդական հրացանը։ Փաստի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։



1
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...
2
The international chess tournament supported by IDBank has concluded
3
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
4
AraratBank Announces Change in Executive Leadership
5
Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 Years



