«Ուկրաինայում ծնվածները». Զապորոժիեի հայ համայնքը իրականացրել է ակցիա՝ նվիրված նացիստական զավթիչներից Ուկրաինայի ազատագրման օրվան (լուսանկարներ)
SOCIETY
Այսօր՝ հոկտեմբերի 19-ին Ուկրաինայի Զապորոժիե քաղաքում հայ համայնքի կողմից անց է կացվել միջոցառում՝ նվիրված նացիստական զավթիչներից Ուկրաինայի ազատագրման օրվան: Միջոցառումը կազմակերպվել էր շրջանի Հայ Առաքելական Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքում: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Զապորժիեի շրջանի հայերի միության փոխնախագահ Ռուդոլֆ Հակոբյանը: «Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքը պատահական չէ ընտրված: Չէ որ մենք այսօր հարգում ենք նրանց հիշատակը, ովքեր չէին բաժանում ժողովրդին՝ ազգությունների կամ կրոնների հիման վրա, այլ խիզախորեն մարտի դաշտ էին նետվում Երկրորդ համաշխարհային պատերազմի օրերին ՝պաշտպանելու ուկրաինական հողերը»- նշել է Հակոբյանը:
Միջոցառմանը հանդիսավոր խոսքով հանդես եկավ Զապորոժիեի շրջանի հայերի միության ղեկավար Արտաշես Սարգսյանը: Սարգսյանը ընդգծել է , որ իրենք միշտ պատրաստ են ընդունել նորանոր հյուրերի և, որ համայնքը բաց է բոլոր ազգությունների համար: Իրենց խոսքը հավաքվածներին հղեցին նաև Զապորոժիեի շրջանի ազգային փոքրամասնությունների ասոցիացիայի նախագահ Նաֆուլ Համդանին, Զապորոժիեի շրջանի Հայ առաքելական եկեղեցու հովիվ Յուսիկ Նուրիջանյանը:
Համայնքի կողմից կազմակերպված միջոցառման նպատակն է երիտասարդության շրջանում քաղաքական մշակույթի և հայրենասիրական գիտակցության ձևավորումը, հոգևոր վերածնունդը, ինչպես նաև մշակութային կապերի հաստատումը ազգային և մշակութային միությունների հետ: Գեղարվեստական նախագիծն իրականացվել է Զապորժիեի շրջանի վարչակազմի մշակույթի, զբոսաշրջության, ազգությունների և կրոնների դեպարտամենտի, Զապորժիեի շրջանի խորհրդի «Մշակույթի և արվեստի տարածաշրջանային մեթոդական կենտրոն» քաղաքային հիմնարկի և Զապորժիեի շրջանի ազգային փոքրամասնությունների ասոցիացիայի կողմից:
Միջոցառման շրջանակում անցկացվեց նաև դասընթաց-թրեյնինգ՝ «Ազգային փոքրամասնություններն ու փախստականները ուկրաինական ԶԼՄ-ներում. Կարծրատիպերի հաղթահարում և հանդուրժողականության բարձրացում» թեմայով՝ Զապորոժիեի շրջանի Հայ Առաքելական եկեղեցու կիրակնօրյա դպրոցի բազայի վրա:
Դասընթացի բանախոսներն էին. Օլեքսանդր Պավլով ՝ Տարածաշրջանային նախաձեռնությունների լրատվական գործակալության ղեկավար, Ելենա Վայլո ՝ Զապորժիեի շրջանի մեդիա կենտրոնի ղեկավար, կապի բաժնի գլխավոր մասնագետ, Անժելիկա Բելովան ` Զապորոժիեի Գնչուների «Լաչո Դրոմ» կենտրոն հասարակական կազմակերպության տնօրեն, Նատալյա Բոգոմոլովան Զապորոժիեի շրջանի խորհրդի քաղաքային ինստիտուտի «Հետբուհական կրթության տարածաշրջանային ինստիտուտ» գիտահետազոտական և մեթոդական կենտրոնի մեթոդիստ:

1
Idram&IDBank’s Special Offer at Dalma Garden Mall
2
IDBank Announces the Launch of the IDDistributor Financial Tool
3
The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest Project
4
The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the Stat...
5
Ucom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia



