Արագածոտնի մարզում ողբերգական ավտովթարի հետեւանքով մահացել է ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի եղբայրը (ֆոտո)
SOCIETYԱրագածոտնի մարզում, հոկտեմբերի 17-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 17:00-ի սահմաններում Թաթուլ գյուղի բնակիչ, 63-ամյա Մինաս Կրպեյանը իր վարած Volkswagen Passat մակնիշի 14 ՕՕ 161 համարանիշի ավտոմեքենայով Թալին քաղաքից դեպի Թաթուլ գյուղ տանող ճանապարհի 1-ին կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ կողաշրջվելով՝ հայտնվել դաշտում:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով վարորդ Մ. Կրպեյանը «Թալին» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Թալինի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Աղբյուրի տեղեկություններով՝ մահացած Մ. Կրպեյանը Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի եղբայրն էր:

1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



