Հրդեհ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում
SOCIETYՀոկտեմբերի 17-ին, ժամը 10:57-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 1-ին պահաբաժնի տարածքում այրվում է խոտածածկ տարածք: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:10-ին, մարվել՝ 17:47-ին: Այրվել են մոտ 15 հա անտառածածկ տարածք, 60 ծառի կոճղ և ջերմահարվել՝ 20 հաճարենի:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ–ի 2 աշխատակից և 2 ջրատար ավտոմեքենա:



1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



