Դատախազություն-Քննչական կոմիտե հակամարտությունը նոր փուլ է թևակոխում. «գործին խառնվել է» ՍԴ-ն
SOCIETY«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազությունը երեկ մի հաղորդագրություն է տարածել, որի միայն վերնագիրն առավել քան խոսուն է: «Դատախազի պահանջը քննիչի կողմից պետք է կատարվի անհապաղ. ՍԴ». այսպես է վերնագրված երեկ ՀՀ գլխավոր դատախազությունում տեղի ունեցած կոլեգիայի ընդլայնված նիստի մասին հաղորդագրությունը:
Հիշեցնենք, որ այս տարի մի քանի անգամ ՀՀ քննչական կոմիտեն հրաժարվել էր դատախազության պահանջով քրգործերը տրամադրել: Արդյունքում, դատախազությունը հարցը վիճարկել էր ՍԴ-ում: Ըստ այդմ, ՍԴ որոշել է, որ դատախազի պահանջով քննիչը պարտավոր է անհապաղ գործը տրամադրել նրան: Այլ կերպ ասած՝ դատախազություն-քննչական կոմիտե հակամարտությունը նոր փուլ է թեւակոխում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
1
Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank
2
0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading Platform
3
Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026
4
There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan
5
Solis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds



