«Բավարիան» «Մանչեսթեր Յունայթեդին» առաջարկել է ձեռք բերել Բոատենգին
SPORTՄյունխենի «Բավարիայի» և Գերմանիայի ազգային հավաքականի պաշտպան Ժերոմ Բոատենգը հնարավոր է՝ կարիերան շարունակի Անգլիայի Պրեմիեր լիգայում, հաղորդում է The Athletic-ը:
Գերմանիայի չեմպիոնի ղեկավարությունը կապ է հաստատել «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարության հետ և առաջարկել ձեռք բերել 31-ամյա պաշտպանի տրանսֆերը 13 միլիոն եվրոյի դիմաց:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բոատենգը ցանկանում է տեղափոխվել Իտալիա կամ Իսպանիա:
Գերմանացի պաշտպանի պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիս:
Ընթացիկ մրցաշրջանում Բոատենգը Գերմանիայի չեմպիոնի կազմում մասնակցել է 6 հանդիպման:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



