Yerevan, 16.August.2026,
00
:
00
BREAKING


Ապօրինի գույքի բռնագանձման օրինագիծն այս փուլում անհրաժեշտ է հանել շրջանառությունից․ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ

POLITICS

 

հիմնավորվածության տեսակետից, համապատասխանեն իրավական որոշակիության սահմանադրական սկզբունքին և համահունչ լինեն գիտություն-պրակտիկա ներդաշնակ կապի կայուն ապահովմանը:

 

Այլապես, մեծ է մտավախությունը, որ նախագծերի հիմքում դրված փիլիսոփայությունը կձևախեղվի` վերածվելով հանրային իշխանության կողմից դրված նպատակի, այդ թվում՝ մասնագիտական տեսակետից անհնարին կամ անընդունելի թվացող միջոցներով ամեն կերպ կենսագործելու ցանկության, ինչն անհամատեղելի է իրավաստեղծագործության գաղափարի հետ ինքնին:

 

Սույն փաստաթղթում նպատակահարմար ենք համարում հիմնականում անդրադառնալ նախագծում ամրագրված հայեցակարգային բնույթի գաղափարներին՝ առանձին չկենտրոնանալով Նախագծում տեղ գտած տեխնիկական, խմբագրական բնույթի բազմաթիվ վրիպումների ու բացթողումների վրա:

 

1. Այսպիսով՝ վերը բերված դատողությունների հաշվառմամբ խիստ խոցելի է թվում Նախագծի 25-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանվող իրավակարգավորումը, որի համաձայն` «Երրորդ անձանց կողմից անհատույց տրամադրված գույքը որպես օրինական եկամուտ վկայակոչելու դեպքում անձը կրում է գույքը տրամադրած անձի կողմից դրա ձեռքբերման օրինականությունը ապացուցելու պարտականություն»։

 

Ստացվում է, որ ցանկացած պարագայում որպես նվիրատվություն ստացված գույքի բռնագաձման պահանջը մերժելու համար պատասխանողը պետք է ապացուցի այնպիսի հանգամանքներ, որոնք իր իմացության ողջամիտ շրջանակից օբյեկտիվորեն դուրս են: Ավելին՝ հիշյալ պարտականության չկատարման անբարենպաստ հետևանքների ամբողջ ռիսկը կրում է բացառապես պատասխանողը:

 

Քաղաքացիական դատավարությունում ընդունված չբեկվող կանոն է, որ կոնկրետ փաստի ապացուցման բեռը պետք է ողջամտորեն կրի այն անձը, որը կարող է առավել համարժեք ամբողջականությամբ իրազեկ լինել նշված փաստական հանգամանքի մանրամասներին, մինչդեռ տվյալ իրավիճակում ստացվում է, որ մեկ այլ անձի տեղեկատվական տիրույթում գտնվող փաստի չապացուցման համար անբարենպաստ հետևանքների ողջ ծանրությունը կրում է գույքի սեփականատերը:

 

Ասվածն առավել արդիական է դառնում այն իրողության հաշվառմամբ, որ 1990-ական թվականներին մեր երկրում քաղաքացիական իրավահարաբերությունների փաստաթղթային ձևակերպումը, գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցումը դեռևս գտնվում էր սաղմնային փուլում, ինչով պայմանավորված` հնարավոր էին դեպքեր, որ կոնկրետ գործարքը չունենար ընթացիկ իրավական ձևակերպում: Հիշյալ փաստական իրողությունը ևս մեկ անգամ ընդգծում է Նածագծի այս կարգավորման չհիմնավորված լինելը:

 

2. Արձանագրվող հաջորդ հիմնարար բնույթի մտահոգությունը վերաբերում է դատախազության կողմից համապատասխան հայցի հարուցման ժամկետներին: Այսպես, Նախագծի 19-րդ հոդվածի 5-րդ մասն արձանագրում է, որ «Հայցային վաղեմության ժամկետի ընթացքը սկսվում է այն օրվանից, երբ իրավասու մարմինն իմացել է կամ պետք է իմանար ապօրինի ծագում ունեցող գույքի առկայության մասին (…)»:

 

Հիշյալ իրավական ձևակերպումը հնարավորություն է տալիս իրավակիրառ պրակտիկայում հանդիպող ցանկացած իրավիճակ ներառելու նշված ժամկետում: Այլ կերպ ասած` իրավասու մարմնի համար նշված ժամկետը փաստացի որևէ իրական կաշկանդվածություն չի ենթադրում, և վերջինս կարող է ցանկացած պահի հայցադիմում ներկայացնել դատարան` փաստարկելով, որ ժամկետը պահպանված է: Հիշյալ հանգամանքը պայմանավորված է այն իրողությամբ, որ դրանում համարժեք տարբերակված չեն հայցի հարուցման սկիզբը պայմանավորող ելակետերը:

 

3. Լուրջ մտահոգության տեղիք է տալիս նաև Նախագծի հիմքում դրված այն տրամաբանությունը, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին հայցի ներկայացումը ներառվում է դատախազության կողմից պետական շահերի պաշտպանության հայցի հարուցման շրջանակում:

 

Այսպես, Սահմանադրության 176-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` Դատախազությունն օրենքով սահմանված բացառիկ դեպքերում և կարգով պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան:

 

Միաժամանակ, «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Դատախազությունը պետական շահերի պաշտպանության հայց հարուցում է հետևյալ բացառիկ դեպքերում, երբ... հայց ներկայացնելու առաջարկություն ստանալուց հետո ողջամիտ ժամկետում իրավասու մարմինը հայց չի ներկայացրել, կամ պետական շահերի խախտում է տեղի ունեցել այն հարցերով, որոնցով հայց ներկայացնելը օրենսդրությամբ վերապահված չէ որևէ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի»:

 

Վկայակոչված դրույթների բովանդակային-համադրված վերլուծությունից ուղղակիորեն բխում է, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագաձնման վարույթը պետական շահի պաշտպանության հայցի հարուցում չէ: Վերջինս, ինչպես նշվեց, կարող է իրականացվել միայն բացառիկ դեպքերում, երբ անհնարին կամ անարդյունավետ է կոնկրետ իրավիճակում այլ մարմնի կողմից հայցի ներկայացումը:

 

Մինչդեռ, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթը չունի այդ անհնարինության հատկանիշը: Դրա մասին է ուղղակիորեն վկայում «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածում արդեն իսկ թվարկված հիմքերի էության վերլուծությունը, որից աներկբա կարելի է եզրակացնել, որ դրանք այնպիսի հիմքեր են, երբ իսկապես հայց հարուցելու լիազորությունն անհնարին կամ անարդյունավետ է իրացվել: Մինչդեռ, քննարկվող վարույթն այդ հատկանիշներով օժտված չէ:

 

4. Ասվածը հիմնավորվում է հատկապես այն իրողության հաշվառմամբ, որ երբ Նախագծի 27-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն`«Բռնագանձված գույքը ուղղվում է պետական բյուջե, իսկ եթե առկա են անձինք, ում իրավունքները խախտվել են ապօրինի ծագում ունեցող գույքի ձեռքբերմամբ և ովքեր ունեն իրավունքներ համապատասխան գույքի նկատմամբ, բռնագանձված գույքը վերադարձվում է նրանց»։

 

Փաստորեն, ստացվում է, որ դատախազությունը հայցադիմում է ներկայացնում երրորդ անձնաց իրավունքների պաշտպանության համար, որի իրացման որևէ սահմանադրական լիազորություն նա չունի:

 

5. Առանձին մտահոգության տեղ են տալիս Նախագծում ամրագրված հայցի ներկայացման խիստ երկար ժամկետները: Մասնավորապես, Նախագծի 14-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն` «սույն օրենքի հիման վրա գույքի բռնագանձման հայցադիմումը պետք է ներկայացվի ոչ ուշ, քան վեցամսյա ժամկետում՝ սկսած այն օրվանից, երբ դիմողն ստացել է հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու մասին դատարանի որոշումը»:

 

Փաստացի նշված նորմը հնարավորություն է տալիս  շուրջ վեց ամիս ապահովելու հայցի ապահովման միջոցի ներգործությունն առանց համապատասխան հայցադիմումի: Սա ոչ այլ ինչ է, քան իրավական որոշակիության սկզբունքի հետ անհամադրելի իրավիճակ, երբ գույքը գտնվում է արգելանքի ներքո՝ առանց  ներկայացված որևէ հստակ հայցապահանջի:

 

6. Նախագծով առաջարկվող ինստիտուտի վերլուծությունից բխում է, որ այն, ըստ էության, քաղաքացիական դատավարության տարբերակված ձև է, որը չի ներառվում ոչ հատուկ հայցային վարույթի, ոչ էլ առավել ևս հատուկ վարույթի շրջանակներում:

 

Նման պայմաններում Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասն ամրագրում է, որ «եթե սույն օրենքով սահմանված են այլ կանոններ, քան Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, ապա ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի քննությունն իրականացվում է սույն օրենքով սահմանված կանոններով»:

 

Քննարկվող իրավիճակում ակնհայտ է՝ «քաղաքացիական դատավարությունում մեկ այլ քաղաքացիական դատավարություն» սահմանելը որևէ կերպ չի բխում ինստիտուտների իրավակարգավորման ելակետերը համարժեքորեն տեղայնացնելու օբյեկտիվ գաղափարից:

 

7. Էականորեն խնդրահարույց է նաև Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված «ոչ նյութական բարիքներ» հասկացությունը: Խնդիրն այն է, որ դրա՝ քաղաքացիական օրենսգրքի 162-րդ հոդվածով սահմանված իրավական բնորոշումը չափազանց լայն է, ընդարձակ և կարիք ունի լրացուցիչ տեղայնացման Նախագծի կարգավորման առարկայի տեսակետից: Մտահոգիչ է նաև «կրիպտոարժույթ» բառի կիրառումն այնքանով, որքանով դրա հասկացությունը որևէ  կերպ բացահայտված չէ ներպետական օրենսդրությամբ:

 

8. Լրացուցիչ հիմնավորման անհրաժեշտություն է ենթադրում նաև Նախագծով սահմանված «հավանականությունների հավասարակշռման» ապացուցողական շեմը գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիմքում դրված, ինչպես նաև գործի կամ հարցի լուծման համար նշանակություն ունեցող այլ փաստերի առկայությունը կամ բացակայությունը գնահատելու ապացուցողական չափանիշ, որով փաստը համարվում է հաստատված կամ հերքված, եթե դրա առկայությունը կամ բացակայությունը ավելի հավանական է: Խնդիրն այն է, որ այս կարգավորումն ուղղակիորեն հակասում է օրինական ենթադրության հիման վրա փաստ հաստատելու իրավական վավերապայմաններին: Գույքի ապօրինի լինելու կանխավարկածն ինքնին երբևիցե չի կարող համարվել օրինական ենթադրություն:

 

Դրանով պայմանավորված՝ առաջարկում ենք փոփոխել նշված ապացուցման շեմի իրավական բովանդակությունը:

 

9. Իրավական որոշակիության սկզբունքի ապահովման տեսակետից խնդրահարույց ենք համարում նոր երևան եկած հանգամանքներով ուսումնասիրություն վերսկսելու Նախագծով առաջարկվող իրավական կառուցակարգը: Խնդիրն այն է, որ նոր երևան եկած հանգամանքներով կարելի է վերանայել ոչ թե ուսումնասիրության արդյունքները, այլ կայացվող դատական ակտն ինքնին: Հետևապես, անհրաժեշտ է այս ինստիտուտի գործողությունը սահմանափակել բացառապես դատական ակտերի կիրառման շրջանակով:

 

10. Անձի իրավունքների հետագա համարժեք երաշխավորման տեսակետից կարծում ենք՝ անհրաժեշտ է վերանայել նախքան դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու պետությանը հանձնված գույքի օտարման հնարավորությունը նախատեսող դրույթը, որն ամրագրված է Նախագծի 29-րդ հոդվածում: Սկզբունքորեն անընդունելի է անձի իրավունքների հետագա իրացման միակ ուղղությունը սահմանափակել սոսկ վնասների հատուցման մասին պահանջի ներկայացմամբ:

 

11. Հայեցողական անհարկի ռիսկերի գեներացման իմաստով լուրջ մտավախություններ է առաջացնում Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով սահմանված իրավակարգավորումը, որի համաձայն` «պաշտոնատար անձ է համարվում ուսումնասիրությունը նախաձեռնելու պահին գործող «Հանրային ծառայության մասին» օրենքի իմաստով հանրային պաշտոն զբաղեցնող կամ զբաղեցրած անձ կամ այդպիսի պաշտոնին համարժեք պաշտոն զբաղեցրած անձը»:

 

Նախագծի որևէ այլ դրույթում կոնկրետացված չէ այն հարցը, թե ով է համարվում համարժեք պաշտոն զբաղեցնող անձ:

 

12. Նախագծի 26-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` «Պատասխանողին պատկանող գույքի նկատմամբ նրա հետ չփոխկապակցված անձի գույքային իրավունքները, բացառությամբ սեփականության իրավունքի, գույքի բռնագանձումից հետո պահպանվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված կարգով և դեպքերում, եթե հայցվորի կողմից չի ապացուցվում, որ այդ իրավունքները ծագելու պահին անձը գիտեր կամ ողջամտորեն կարող էր իմանալ գույքի՝ ապօրինի ծագում ունենալու մասին»։

 

Հիշյալ իրավակարգավորումից ուղղակիորեն բխում է, որ եթե օրինակ գույքը ծանրաբեռնվի գրավի իրավունքով, ապա այդ գույքի նկատմամբ կարող է բռնագանձում տարածվել բացառապես այն պարագայում, երբ կհիմնավորվի, որ «այդ իրավունքները ծագելու պահին անձը գիտեր կամ ողջամտորեն կարող էր իմանալ գույքի՝ ապօրինի ծագում ունենալու մասին: Ստացվում է, որ գույքի նկատմամբ սեփականության իրավունքից տարբերվող ցանկացած այլ իրավունք առաջացնելու դեպքում կարելի է խուսափել գույքի նկատմամբ ակնկալվող բռնագանձումից»:

 

Նշված իրավակարգավորումը փաստացի որևէ աղերս չունի կոռուպցիայի դեմ պայքարի գաղափարի հետ:

 

13. Իրավական որոշակիության սկզբունքի հետ բացարաձակապես անհամադրելի իրավակարգավորում է առաջադրում Նախագծի 7-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված իրավակարգավորումը, որը փաստացի հնարավորություն է տալիս սկսելու ուսումնասիրություն նաև տասը տարուց ավելի ժամանակահատվածի կտրվածքով այն դեպքերում, երբ հիմնավորվում է, որ այդ ժամանակահատվածում ձեռքբերված գույքի առնչությամբ ապացույցներն առկա են և հասանելի:

 

Հարց է ծագում՝ ո՞վ է գնահատում ապացույցների առկա և հասանելի լինելը: Բնակաբնաբար, չեն բացառվում այն իրավիճակները, երբ նորմի նման ձևակերպումն առաջացնի կամայական մեկնաբանություններ, որոնց անբարենպաստ հետևանքները, ինչպես նշվեց, մեր համոզմամբ, բացարձակ անարդարացիորեն կրում է բացառապես պատասխանող կողմը:

 

14. Ինչպես նշվեց, սկզբունքային անհամաձայնություն են առաջացնում ուսումնասիրության անհարկի երկարացված ժամկետները: Մասնավորապես,  Նախագծի 8-րդ հոդվածի համաձայն` ուսումնասիրությունը կարող է տևել առավելագույնը երկու տարի: Անհասականալի է նման երկար ժամկետի ամրագրումը, երբ այն որևէ կերպ չի հիմնավորվում: Անգամ ծավալուն քրեական գործերի քննության դեպքում երկու տարին պատկառելի ժամանակահատված է: Մինչդեռ, նման ուսումնասիրությունները, որպես կանոն, ուղեկցվում են տեղական հարցումներով, որոնց պատասխանները հնարավոր է համարժեք արագությամբ ապահովել:  

 

15. Նախագծի 14-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` «Դատարանը կիրառում է հայցի ապահովման միջոցներ, եթե դիմումը և դրան կից ներկայացվող փաստաթղթերը պարունակում են տվյալներ, որոնք բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ անձին պատկանում է ապօրինի ծագում ունեցող գույք և նման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել, դժվարացնել դատական ակտի կատարումը, հանգեցնել վեճի առարկա հանդիսացող գույքի փաստացի կամ իրավական վիճակի փոփոխության»։

 

Հիշյալ իրավակարգավորման պարագայում, փաստորեն, դատարանն արդեն իսկ նախնական գնահատական է տալիս գույքի ապրօինի ծագում ունենալու մասին, ինչն էական կասկածի տակ է դնում այդ գործով իր հետագա օբյեկտիվությունը: Նման իրավիճակում մեծ է մտավախությունը, որ դատարանն արդարադատություն իրականացնելու փոխարեն հանդես է գալու ներկայացրած «հայցերը կնիքով ամրագրողի» կարգավիճակում: Ասվածն առավել արդիական է դառնում այն իրողության հաշվառմամբ, որ թեպետ այն հռչակվում է որպես գույքի դեմ «in rem» վարույթ, այսուհանդերձ, Նախագծի ամբողջ բովանդակության վերլուծությունը հուշում է, որ այն առավելապես անձի դեմ իրականացվող ընթացակարգ է:

 

Այսպիսով, մեր կայուն համոզմունքն է, որ ցանկացած նախագիծ ներկայացնելիս անհրաժեշտ է ոչ միայն հստակորեն ձևակերպված նպատակի առկայություն, այլ նաև դրա իրացման առաջադրվող կենսաձևերի համապատասխանություն սահմանադրական, կոնվենցիոնալ սկզբունք-կանխադրույթներին, ինչպես նաև գիտության կողմից ընդունելի բանաձևումներին: Միայն այս իրավաստեղծումը կարող է համարվել իրավական-մասնագիտական տեսակետից ընդունելի:

 

Հետևապես, հաշվի առնելով վերը բերված մտահոգությունները՝ կարծում ենք, որ նախագիծն այս փուլում անհրաժեշտ է հանել շրջանառությունից, հիմնարար վերամշակելուց հետո միայն քննարկել դրա հետագա ճակատագիրը»: 

 

 

 

Financial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages