Yerevan, 09.May.2026,
00
:
00
BREAKING


ԵՊՀ-ն աջակցելու է հաշմանդամություն ունեցող իր բոլոր ուսանողներին

SOCIETY

ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի հրամանով այսուհետ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող ԵՊՀ ուսանողներին տրամադրվելու է մասնագիտական աջակցություն:

Ինչպես հայտնեցին ԵՊՀ-ից, ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի Սյուզաննա Ալեքսանյանը ծնվել է Գյումրիում: Տեսողական խնդիր ունեցող Սյուզաննան Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցն ավարտելուց հետո հաստատ որոշել էր՝ ստանալու է բարձրագույն կրթություն և դառնալու է որակյալ մասնագետ:

Նա պատմել է, որ մասնագիտությունն ընտրելիս սկզբում չէր կողմնորոշվում, բայց հետո ամեն ինչ այնպես դասավորվեց, որ իրականացավ իր ցանկությունը. «Դպրոցում շատ էի սիրում կենսաբանությունը, մտածում էի բժիշկ դառնալու մասին, բայց այդ ոլորտն ինձ համար բարդ կլիներ: Հետո մտածում էի հոգեբանության և իրավաբանության մասին, բայց դրանք էլ ինձ հոգեհարազատ չէին: Այնուամենայնիվ, սկսել էի մասնավոր պարապել հոգեբան դառնալու համար՝ հոգուս խորքում թաքուն երազելով  լեզուներ ուսումնասիրելու մասին»:

Նրա խոսքով, ուսուցիչներն էին նշում, որ օտար լեզվով բանավոր քննություն հանձնելը բարդ կլինի, պետք չէ դիմել. «Բայց եթե ես մի բան ցանկանում եմ, ամեն ինչ անում եմ դրան հասնելու համար: Ընդունելության քննություններից մեկ ամիս առաջ սկսեցի պարապել անգլերեն՝ բանավոր քննություն հանձնելու համար և այսօր սովորում եմ իմ սիրելի ֆակուլտետում: Ի դեպ, դրան նպաստել է նաև Ընդունող հանձնաժողովը. երբ գործերը հանձնելիս ասացի, որ ստիպված եմ հոգեբանությունն ընտրել, ամեն ինչ այնպես արեցին, որ ոչ թե ստիպված լիներ ընտրությունս, այլ ցանկությամբ»:

Բուհ ընդունվելիս Սյուզաննան անհանգստություններ կամ վախեր չի ունեցել. «Ես արդեն սովորել եմ մարդկանց սկզբնական արձագանքներին, դա խնդիր չէ: Բացի դրանից՝ շատ շփվող եմ, և այդ առումով խնդիրներ չեն լինում: Այսօր ես մեծ սիրով եմ գալիս համալսարան»:

Նրա փաստմամբ, հենց առաջին օրվանից իր կուրսընկերները և դասախոսական կազմը մեծապես աջակցել են իրեն. «Առաջին օրն էր, որ շատ դժվար էր, չգիտեի, թե որտեղ է գտնվում ֆակուլտետը, ինչպես գտնեի համապատասխան լսարանը և այլն, բայց մեկ ամիս անց, շնորհիվ կուրսընկերներիս և դասախոսներիս, ինչպես նաև ՈՒԽ-ի, արդեն ամեն ինչին հարմարվել էի»:

Հետագա խնդիրներն արդեն առնչվել են ուսումնական գործընթացին. «Չկան տեսողական խնդիրներ ունեցող ուսանողների համար նախատեսված գրքեր, բառարաններ կամ համապատասխան աուդիոգրքեր: Դասերը ձայնագրում եմ, բայց միշտ չէ, որ դա բավարար է լինում: Ուսումնական առաջին կիսամյակը շատ բարդ էր, ոչինչ կանոնակարգված չէր: Անհրաժեշտություն կար, որ ինձ օգնեին, ինձ համար կարդային, որ կարողանայի յուրացնել դասը, հասկանայի միջանկյալ քննությունների ընթացակարգերը և այլն»:

Այդ խնդիրներին էլ լուծում տալու համար, Սյուզաննայի խոսքով, մեծապես օգնել են Միջմշակութային հաղորդակցության անգլերենի ամբիոնի դասախոսական կազմը՝ ի դեմս ամբիոնի վարիչ Շուշանիկ Պարոնյանի, և ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանը. «Դավիթի նախաձեռնությամբ և նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանի աջակցությամբ ես ունեմ ուսուցիչ, որն ամեն կերպ աջակցել և այժմ էլ շարունակում է օգնել ինձ»:

Սյուզաննան  ասաց, որ իր երազանքներն ավելի շատ նպատակներ են, որոնց հասնելու համար շատ է աշխատում. «Այժմ հետաքրքրվում եմ գործարարությամբ ու մտածում այդ ուղղությամբ: Մագիստրատուրայում սովորելու համար էլ դիմելու եմ այս ֆակուլտետ՝ գործարար անգլերենին լավ տիրապետելու և որակյալ մասնագետ դառնալու համար»:

Միջմշակութային հաղորդակցության անգլերենի ամբիոնի վարիչ Շուշանիկ Պարոնյանն ասաց, որ ֆակուլտետը և մասնավորապես ամբիոնը հենց սկզբից ամեն ինչ արել է, որ Սյուզաննան ամբողջապես ներգրավվի համալսարանական կյանքին: Նրա խոսքով, սկզբում եղել են բարդություններ, քանի որ համալսարանում ներառական կրթությունը կազմակերպելու համար համապատասխան քաղաքականություն մշակված չէ:

«Սկզբում Սյուզաննային շատ էին օգնում ՈՒԽ-ի անդամները՝ ամեն անգամ աջակցելով դասերի յուրացմանը և այլ խնդիրների լուծմանը: Սակայն մեզ համար կարևոր է, որ նա ոչ միայն սովորի, այլև լավ սովորի, լավ մասնագետ դառնա: Այսինքն՝ մեզ համար կարևոր էր ոչ միայն գործընթացը, այլև արդյունքը, իսկ դրան հասնելու համար անհրաժեշտ էր մասնագետի աջակցություն: Եվ անցյալ տարի ՈՒԽ-ն բարձրաձայնեց հարցը, ինչին ի պատասխան՝ Արամ Սիմոնյանը տրամադրեց ֆինանսական աջակցություն, որի արդյունքում մեր ամբիոնի ասիստենտներից մեկը մշտապես օգնում է Սյուզաննային: Նա այս ընթացքում այնքան է սիրել նրան, որ պատրաստ է առանց վարձատրվելու էլ օգնել»,- պատմեց Շուշանիկ Պարոնյանը:

Նա փաստեց՝ ամեն ինչ արվում է, որ Սյուզաննան ուսումնական ոչ մի գործընթացից հետ չմնա. «Անցյալ տարի, երբ նրանք ինֆորմատիկա էին անցնում, մենք հետաքրքրվեցինք և դիմեցինք Կույրերի միավորում, որտեղ հատուկ ծրագրով տեսողության խնդիր ունեցող մարդկանց սովորեցնում են համակարգչով աշխատել: Այսօր էլ գտել եմ համակարգչային հատուկ ծրագիր, որը կարդում է անգլերեն բոլոր տեքստերը: Այն Սյուզաննային շատ կօգնի»:

Շուշանիկ Պարոնյանն ասաց, որ այս տարի նույնպես բարձրաձայնվել է աջակցության վերաբերյալ հարցը, և հուրախություն բոլորի՝ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը հարցին շատ ավելի համակարգային լուծում է տվել. ստորագրել է հրաման, ըստ որի՝ աջակցություն է տրվելու ԵՊՀ՝ հաշմանդամություն ունեցող բոլոր ուսանողներին. «Սա շատ կարևոր քայլ է ներառական կրթությունը հնարավորինս լավ կազմակերպելու ճանապարհին»:

Ըստ այդ հրամանի՝ տեսողական և լսողական զգայարանների խանգարումներ ունեցող ուսանողների դասապատրաստմանն աջակցելու և համալսարանի տարածքում նրանց ուղեկցելու նպատակով  յուրաքանչյուր ուսումնական տարվա համար մեկ ուսանողի հաշվարկով համապատասխան ֆակուլտետին է հատկացվելու 400 հազար դրամ, իսկ հենաշարժողական խանգարումներ ունեցող ուսանողներին համալսարանի տարածքում ուղեկցելու համար յուրաքանչյուր ուսումնական տարվա համար մեկ ուսանողի հաշվարկով համապատասխան ֆակուլտետին է հատկացվելու 200 հազար դրամ:

ԵՊՀ հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանն ասաց, որ ներառականությունն այսօր կարևոր է բոլոր մակարդակներում՝ սկսած մանկապարտեզներից. «Առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող մարդիկ անպայման պետք է ներգրավված լինեն կրթության գործընթացին և ունենան հավասար պայմաններ: ԵՊՀ-ն, հասկանալով և  հավաքագրելով այդ ոլորտի կարիքները, արեց առաջին քայլը, ինչը կնպաստի հաշմանդումաթյուն ունեցող ուսանողների համար կրթությունն ավելի մատչելի դարձնելուն»:

Նրա խոսքով,  նպատակին հասնելու համար դեռ շատ քայլեր պետք է արվեն. «Սյուզաննա Ալեքսանյանի օրինակով մենք հասկացանք, որ խնդրին նախնական լուծում տալու համար կարելի է ներմուծել աջակիցների օղակ, որի համար ԵՊՀ-ն տրամադրելու է ֆինանսական աջակցություն»:

Ի դեպ, ըստ հրամանի՝ սահմանվում է, որ հենաշարժողական խանգարումներ ունեցող ուսանողներին համալսարանի տարածքում ուղեկցելու համար աջակցող օղակի անդամ կարող են դառնալ նաև ուսանողները: Ըստ Էլինա Ասրիյանի՝ այդ որոշումը կարևոր էր նաև ուսանողների սոցիալական ներգրավածության տեսանկյունից. «Ներառականության գաղափարախոսությունը ենթադրում է, որ բոլորը պետք է ներգրավվեն գործընթացին: Բացի դրանից՝ այս գործընթացն ուսանողի ներգրավվածությունը հնարավորություն կտա օգտվելու կրթաթոշակից և զեղչերից»:

ԵՊՀ պրոռեկտորը  փաստեց, որ այս պահին հավաքագրվում է ամբողջ տեղեկատվությունը, որը վերաբերում է այս խնդրին. «Ամբողջական տեղեկատվություն ստանալուց և կարիքները գնահատելուց հետո մենք արդեն կկարողանանք մշակել համապատասխան քաղաքականություն»:

Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one another