Աբովյան քաղաքում բախվել են երեք Mercedes-ներ․ 11 տարեկան երեխա է հոսպիտալացվել
SOCIETYԵրեկ՝ հոկտեմբերի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 22։30-ի սահմաններում Աբովյան քաղաքի Տիեզերագնացների հրապարակում բախվել են Աբովյան քաղաքի բնակիչ 33-ամյա Գոռ Շ-ի վարած Mercedes մակնիշի, Երևանի բնակիչ 50-ամյա Արտակ Գ-ի վարած Mercedes մակնիշի և Աբովյան քաղաքի բնակիչ 54-ամյա Սամվել Հ-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով Արտակ Գ-ի ուղևոր 11-ամյա Ալեն -ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդներից Գոռ Շ-ն աշխատում է «Մարտին Սթար» ՍՊԸ-ում՝ որպես մենեջեր, Արտակ Գ-ն՝ Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոցոմ՝ որպես բժիշկ, իսկ հիվանդանոց տեղափոխված ուղևորը սովորում է Աբովյան քաղաքի դպրոցներից մեկի 6-րդ դասարանում։
Ոստիկանության կողմից փաստի առթվ նյութեր են նախապատրաստվում։
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well
5
Idram and IDBank Support Startups at Seaside Startup Summit



