Yerevan, 26.January.2026,
00
:
00
BREAKING


Սահ­մա­նին ապ­րող հա­յը քայ­լող հայ­րե­նիք է, և աչ­քե­րի փայ­լը բո­լո­րո­վին այլ է...

SOCIETY

Օրերս Երևանի Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում Տավուշի մարզի սահմանապահ Բերդավան համայնքը ներկայացրեց իր կյանքի ու առօրյայի, սիրո ու հպարտության արդյունքում ծնված, հոգի ու շունչ ստացած աշխատանքի պտուղները: 

Այդ ամենը օր օրի միախառնվում, ամեն օրվա պես սկիզբ է առնում յուրաքանչյուր բերդավանցու սրտում և ստեղծարար շնչով վարակում բոլորին: 

Միջոցառման նպատակը երևանցիների, երևանաբնակ տավուշցիների և բերդավանցիների միջև կապն առավել ամրապնդելն էր: Այն նաև հաշվետվության մի յուրօրինակ ձև էր՝ ցույց տալու համար, որ Բերդավանը ոչ միայն նոր վերելք է ապրում, այլև կանգուն է նախնիներից ժառանգած խորը արմատների ու ավանդույթները պահպանելու շնորհիվ:

Ասում են` սահմանապահ բնակավայրերի բնակիչների աչքերի փայլն ուրիշ է: Ուրիշ են նաև նրանց առօրյան ու ապրումները: Գուցե դրանք միահյուսվելու ու նորովի վերաիմաստավորվելու շնորհիվ է հնարավոր դառնում շեն պահել հարազատ հողն ու պապերից ժառանգած օջախները: Բերդավանից և սահմանապահ մյուս բնակավայրերից հարյուրավոր կիլոմետր հեռու ապրողի համար դժվար է պատկերացնել, որ Հայաստան աշխարհի փառահեղ անկյուններից մեկում՝ Բերդավանում, ապրում ու արարում են տաղանդավոր մարդիկ, որոնք ոչ միայն իրենց մտքում, այլև կյանքում են վաղուց հաղթել թշնամուն, և այսօր շարունակում են կերտել իրենց վաղվա լուսավոր ապագան:

Սիրված երգիչ Արսեն Գրիգորյանը երկու տարի առաջ է՝ այսօր արդեն 28 համայնքում գործող հայկական արվեստի և հանրահռչակման «Արար» ծրագրի շնորհիվ ավելի սերտ հարաբերություններ հաստատել Բերդավանի հետ: Հենց այստեղ է ձևավորվել ամենամեծ խումբը, որն այսօր արդեն երգի, խեցեգործության, նկարչության և այլ բաժիններում մոտ 120 շահառու ունի:

«Բերդավանը օրինակելի համայնք է և՛ տնտեսության, և՛ մշակութային ակտիվության առումով: Բերդավանում ես բոլորովին այլ լիցքեր եմ ստանում: Բերդավանցիների աչքերի փայլն ուրիշ է: Ապրելով հենց սահմանի վրա՝ նրանք մեծից փոքր իրենց աչքերի փայլով ապացուցում են, որ վաղուց հաղթել են թշնամուն: Մեր ծրագիրը սկսել ենք Բերդավանից և հենց ամրոցի մոտ էլ հայտարարել ենք մեկնարկը: 

Դա ինձ համար խորհրդանշական սկիզբ էր, և կարող եմ ասել, որ Հայաստանը ոչ թե վերջանում է Բերդավանով կամ մյուս սահմանապահ գյուղերով, այլ Հայաստանը սկսվում է այդ համայնքներից՝ ի դեմս Բերդավանի: Բերդավանն ու մյուս համայնքները ամրոց են ոչ միայն Հայաստանի, այլ ողջ քրիստոնյա Եվրոպայի համար»,- ասաց Արսեն Գրիգորյանը: Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, որը Կանադայում 10 տարի հոգևոր ծառայություն մատուցելուց հետո հայրենիք է վերադարձել ու ստանձնել Տավուշի մարզի հոգևոր առաջնորդի դերը, իր խոսքով՝ հայրենիքի, ազգի վերաճանաչողության ու Հայաստան աշխարհի նորովի բացահայտումը սկել է հենց Տավուշ աշխարհից:

Հեռվից լսելով Հայաստանի սահմանապահ գյուղերի մասին՝ իմ մոտ ցանկություն առաջացավ մարմնով ու հոգով այն ճանաչել ու զգալ: Եվ ինձ համար Տավուշը դարձավ ինքնության, երկրի, ողջ անցյալի, ներկայի ու ապագայի վերաճանաչողության ու վերարժևորման նոր սկիզբ: Այդ իմաստով մենք Տավուշը հռչակեցինք հույսի աշխարհ: Տավուշցին քաջ, արարող ժողովուրդ է: Եվ ամենակարևորը, որ այստեղ պահպանվել է հայության անաղարտ նկարագիրը: Տավուշը մենք վերանվանեցինք Տահույս: Աշխարհ, որը հույս է սփռում ոչ միայն մեր երկրի, տարածաշրջանի, այլև մեր ողջ հայության համար: Սա աշխարհ է, որտեղ հայրենիքի դարպասներն են, որը և՛ երկրի սկիզբն է, և՛ ավարտը, ուր խաչվում են վերջն ու սկիզբը: Եվ այս խաչմերուկում ես նորովի գտա նաև ինքս ինձ»,- ասաց Բագրատ սրբազանը: 

Հոգևոր առաջնորդի խոսքով՝ սահմանին ապրող հայը քայլող հայրենիք է, որն իր մեջ կրում է հայի բոլոր ապրումներն ու հույզերը: Քչախոս է, չունի պաթոս, խոնարհ է ու հեզ: Իր հողն է մշակում, կրթություն ստանում, և այդպես իր մեջ կրում է ողջ հայրենիքը: Այսպիսին է յուրաքանչյուր տավուշցու առօրյան, որը լուռ արարում է, իր կենսագրությամբ ու գործով ամուր կանգնած հայրենիքի դարպասին, հայացքը հառած դեպի հակառակորդը, թիկունքում ունենալով պետությունն ու ժողովրդի միասնությունը:

«Սրանից ավելի մեծ ուրիշ ի՞նչ պատիվ կարող է լինել հայի համար: Աստծու առջև խոնարհվելով, մեր երկրի դարպասները պահելու և պահպանելու պատիվը շնորհվել է տավուշցուն, և բոլորը՝ մեծից փոքր, պատվով են կրում այդ խաչը: Եվ ինչքան ամուր լինի թիկունքը, այնքան արյունը կպակասի սահմանին: 

Թիկունքում ապրողը չպետք է անտարբեր լինի սահմանը պահողի հանդեպ: Ուստի հարկավոր է ամեն ինչ անել սահմանում ապրողի հոգևոր, բարոյական, ֆիզիկական, նյութական, տնտեսական, կրթական, առողջապահական բոլոր հարցերը կատարյալի հասցնելու համար: Սահմանին ապրողն այսօր կարողանում է իր խնդիրը դարձնել առավելություն, և երբ ես Տավուշին ասում եմ Տահույս, ուզում եմ, որ մեր ոտքերն ամուր կանգնած լինեն մեր հողի վրա: Այդ առումով Տավուշը բացառիկ է»,- ասաց Բագրատ սրբազանը:

 Արմատներով բերդավանցի, «Նոյեմբերյան» հայրենակցական միության նախագահ Հայկ Ղազարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ բերդավանցիների առանձնահատկությունը անսահման ազնվությունը ու բարությունը, տաղանդն ու աշխատասիրությունն է, որի շնորհիվ կարողանում են ոչ միայն արտաքին թշնամուն սաստել, այլև ներքին խնդիրները հաղթահարել:

«Նոյեմբերյանի շրջանում Բերդավանը միշտ աչքի է ընկել իր աշխատասիրությամբ,  արտադրական պոտենցիալով, կազմակերպվածությամբ և կամեցողությամբ: Պատերազմի տարիներին Բերդավանում էինք կազմակերպում ադրբեջանցիների հետ հանդիպումները, բերքահավաքի ժամանակ զինադադարի պայմանավորվածության ձեռքբերումից մինչև պատանդների ու դիակների փոխանակում: Իհարկե, հակառակորդը հայտնի է իր անազնիվ կեցվածքով, միշտ փորձել է խաբել, բայց չի կարողացել մեզ հաղթել: Դա նաև հակառակորդի ջենթլմենության պակասի մասին է խոսում, ինչն ավելի ակնառու դարձավ պատերազմի ժամանակ: Հակառակորդը մի բան մտածում է, մի ուրիշ բան անում, բայց Տավուշի մարզի սահմանապահ գյուղերի բնակիչների շնորհիվ հաջողվել է նրանց լռեցնել»,- ասաց Հ. Ղազարյանը:

Սահմանից ընդամենը 1 կմ, իսկ Ադրբեջանական գյուղից մոտ 2,5 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Բերդավանը ինչպես պատերազմի տարիներին, այսօր էլ շարունակում է անառիկ ու կանգուն մնալ և գործով ապացուցել, որ դեռ շատ ասելիք ունի ոչ միայն համայն հայությանը, այլև աշխարհին: «Այսօր մենք լուրջ խնդիրներ ունենք բարոյականության և արժեհամակարգի պահպանման, քանի որ անցած 30 տարիներին խեղաթյուրվել է մեր արժեհամակարգը, քայքայվել է տնտեսությունը, փլուզվել գիտությունը, կրթությունը, մշակույթը: Ներկայում բոլորիս նպատակը նոր Հայաստանի ու հայի արժեհամակարգի վերարժևորումն է և վերադարձը մեր նախնիների ազնվագույն արմատներին: Ես հաճելիորեն զարմացած և տպավորված եմ այս միջոցառումով: Ուրախալի է, որ Բերդավանում ունենք նման պայծառ երիտասարդներ, ինչը մեր խոստումնալից ու լուսավոր ապագայի վկայությունն է: Սա նաև հարաբերություններ ձևավորելու նոր մշակույթ էր, ինչը կարող է օրինակ ծառայել մյուսների համար նույնպես»,- ասաց Հ. Ղազարյանը:

ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Up to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in ArmeniaAraratBank Participates in “Women’s Empowerment Principles in Armenia” Conference Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day Acba bank and France’s Proparco to continue strengthening their long-term strategic partnershipTeam Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia