Մերկելը կոչ է արել Էրդողանին անհապաղ դադարել ռազմական հարձակումը Սիրիայում
INTERNATIONAL NEWSԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, որը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, կոչ է արել «անհապաղ դադարել» Սիրիայում Թուրքիայի ռազմական հարձակումը, հաղորդում է DW-ը՝ վկայակոչելով Գերմանիայի կառավարության ղեկավարին:
Կանցլերի կարծիքով՝ չնայած սեփական անվտանգության ոլորտում Թուրքիայի արդարացված շահերին՝ Սիրիայի հյուսիս-արեւելքում ռազմական գործողությունները կհանգեցնեն բազմաթիվ տեղաբնակների հարկադիր միգրացիային, տարածաշրջանի ապակայունացմանը եւ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ամրապնդմանը:
Հեռախոսազրույցը տեղի է ունեցել Էրդողանի նախաձեռնությամբ, մանրամասնել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference



