Երևանում ուսանողների միջև վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով. կան վիրավորներ. Shamshyan.com
SOCIETY
Հոկտեմբերի 11-ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:40-ի սահմաններում «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել երկու երիտասարդ:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանները պարզել են, որ «ճակատի պատռված վերքեր» ախտորոշմամբ հիվանդանոց են տեղափոխվել Էջմիածին քաղաքի բնակիչներ, 19-ամյա Հենրիկ Ե.-ն և 18-ամյա Գրիգոր Կ.-ն:
Ոստիկանները պարզել են, որ նշված անձինք Դավիթ Անհաղթի փողոցի 4 հասցեի մոտ վիճաբանության ժամանակ միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել:
Աղբյուրի տեղեկություններով՝ Հենրիկ Ա.-ն սովորում է Ֆրանսիական համալսարանում, իսկ Գրիգոր Կ.-ն՝ Եվրոպայական ակադեմիայում:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



