Yerevan, 06.May.2026,
00
:
00
BREAKING


Շաբաթօրյա գրական ընթերցումներ «Փաստ» օրաթերթից

CULTURE

«ՓԱՍՏ» ՕՐԱԹԵՐԹԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է «ՇԱԲԱԹՕՐՅԱ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ» ՇԱՐՔԸ՝ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՎ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆՄՈՒՇՆԵՐԻՑ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՄԵՕՐՅԱ ԳՐՈՂՆԵՐԻ: ԱՅՍ ԳՈՐԾՈՒՄ ՄԵԶ ՄԵԾԱՊԵՍ ԱՋԱԿՑՈՒՄ Է ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ, ԳՐԱԿԱՆԱԳԵՏ ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆԸ, ԻՆՉԻ ՀԱՄԱՐ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ:

ՀՐԱՉՅԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Այս տարի լրանում է մեծ բանաստեղծ Հրաչյա Հովհաննիսյանի ծննդյան 100-ամյակը: Այս շարքը նվիրվում է հոբել յանին:

ԲԱՆԱՍՏԵՂԾԻ ԾՆՈՒՆԴԸ

Զարմանալի պայծա ՜ռ, պայծա ՜ռ մի առավոտ

Դու բանաստեղծ դարձար.

Դողդոջում էր մի երգ, մի երգ ու մի կարոտ

Արոտներում արձակ:

 

Շամանդաղն էր դանդաղ քաշվում գետի ափից

Ու լասերից խոտի,

Օդն էր փշաքաղվում տերևների ծափից

Արծաթ առավոտի:

 

Թփերի տակ քնած արտույտները շաղոտ

Թևերն էին բացում,

Հածում-թևածում էր մի անե ՜զր կարոտ

Լազուր լուսաբացում:

Արևն իր մատներով վերջին մութն էր փնտրում

Կանաչ խրձերի տակ,

Քաղցր արբեցումից վաղուց մայր չէր մտնում

Լուսնեղջյուրը ճերմակ:

Մի ծուփ քուլա-քուլա երազներ էր տանում

Ժայռից քարանձավոտ,

Անհուն հեռուներում ծնվում էր մի անհուն,

Անպատմելի կարոտ:

 

Եվ աշխարհից այս լույս հավաքելով բոլոր

Կարոտները պայծառ,

Զարմանալի ՜ մի օր, զարմանալի ՜ մի օր

Դու բանաստեղծ դարձար:

1966

ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Ես ընկել եմ պագշոտ Շամիրամի նետից,

Հին Հռոմն է զարկել ինձ մահացու խոցով,

Իմ արյունն են ոթել, խառնել Տղմուտ գետին,

Իմ լեզուն են այրել ատրուշանի բոցով:

 

Խաչ են դաջել կրծքիս բյուզանդական տեգով,

Արաբ նժույգների սմբակի տակ գցել.

Ինձ խարույկ են հանել մոնղոլների ձեռքով,

Սիրտս օսմանական սվիններին ցցել:

Ինձ հայրենի մեր տան թխկենուց են կախել,

Եվ հոգիս են բանտել շղթաներով երկաթ,

Ինձ զարկել են, խարկել ու կենդանի թաղել...

Բայց ես դեռ կա’մ:

1966

 

***

Լցնում եմ գինին խաս գավաթի մեջ

Ու սովորույթով հին ու հայրենի

Խմում եմ դանդաղ, թող սա մինչև վերջ

Իմաստունների կենացը լինի:

Նորից եմ լցնում գավաթս, խոնավ

Մառանի բույրով բուրում է գինին,

Խմում եմ, թող սա աշխարհում իմ լավ

Բարեկամների կենացը լինի:

 

Մուգ սաթի գույնով, ոսկե նախշերով

Գավաթն եմ վերցնում, գավաթն իմ չինի,

Խմում եմ, սա էլ սիրո գիշերով

Սիրահարների կենացը լինի:

Վերցնում եմ վերջին գավաթս ահա,

Թող լեցուն լինի մեր բերքի սինին,

Թող մեր հին ու նոր աշխարհի վրա

Այգեպանների կենացը լինի:

1938

ԱՎԵԼԻ ԼՈՒՅՍ

Ավելի լո՜ւյս, ավելի լո՜ւյս, ավելի լո՜ւյս,

Ավելի լույս մեռնող հզոր օլիմպացուն

Լույսի հետ բախտ, լույսի հետ կյանք, 

լույսի հետ հույս

Ամեն անշունչ-շնչավորին, ամենեցուն:

Ավելի՜ լույս ճանապարհը մոլորածին,

Հիվանդներին, տենդից հետո` ավելի լույս,

Ավելի՜ լույս տասնութ տարին բոլորածին

Եվ մանավանդ ավելի՜ լույս խեղճին անլույս:

Ավելի՜ լույս բողբոջներին նոր ու կանաչ,

Ավելի՜ լույս արտասվալի, ծեր աչքերին,

Ավելի՜ լույս արանց մտքին, սրտին կանանց

Մանչուկների համար ծնվող հրաշքներին:

 

Ավելի՜ լույս մութ ծովերի փարոսներին,

Մայրիկներին տարալեզու, բայց համասիրտ,

Ավելի՜ լույս ճշմարտության քարոզներին,

Խոստումներին ավելի լույս,

լո՜ւյս անբասիր:

Աշխարհով մեկ, ուր մի մռայլ սիրտ է մնում,

Ուր կա մի խորշ, կա մի երազ

խավարասույզ,

Հողագնդին և աստղերին հազարանուն

Ավելի լո՜ւյս, ավելի լո՜ւյս, ավելի լո՜ւյս:

1978

ԻՆՉՈՒ ԵՄ ԾՆՎԵԼ

Ինչո՞ւ եմ ծնվել...

Հո՜ղ իմ նաիրյան,

Քո Արագածի համար եմ ծնվել,

Քո հին դարերի և Նոյեմբերյան

Ջինջ լուսաբացի համար եմ ծնվել:

 

Ծնվել եմ հանուն քո երջանկության,

Քո ոսկեղենիկ, շքեղ մանկության,

Քո վերընթացի համար եմ ծնվել:

Ծնվել եմ, որ մի քար դնեմ շենքիդ,

Որ մի կանաչ թել դրվագեմ հենքիդ,

Որ ավելացնեմ մի հոգի ամենքիդ՝

Քո աղուհացի համար եմ ծնվել:

Ծնվել եմ, որ քո լեզվով երգ ասեմ,

Քո ճշմարտությամբ սուտը բացասեմ,

Քո համով, հոտով ճաշակս դասեմ,

Քո նիստուկացի համար եմ ծնվել:

Ծնվել եմ, որ քո մի շողը դառնամ,

Որ քո էպոսի մի տողը դառնամ,

Որ մի ափ բերրի քո հողը դառնամ,

Քո չունեցա՜ծի համար եմ ծնվել:

 

Քո գալիք հույսի համար լուսառատ,

Ատյանի համար քո արդարադատ,

Բայց ամենից շուտ և ամենից շատ

Թշնամուդ լացի համար եմ ծնվել:

1974

ԼԻԱՆԱ ԱՆԹԱՌԱՆՅԱՆ

ԱՆԱՌԱԿ ԴՍՏԵՐ ՎԵՐԱԴԱՐՁԸ

(Դրամա, հատված)

Երաժշտություն…Լույսն ավելի է խավարում…Լուսարձակի կուրացնող փնջից հայտնվում է Հոր տեսիլքը

ԼԱԼԱ- /Շշմած/ Հա՞յր…

ՈԳԻ- /Ձեռքերը պարզելով/ Տուն արի՛, աղջի՛կս…

ԼԱԼԱ- Աղջի՞կս…/Վիրավորված/ Դու ինձ

Լալա - բալա էիր ասում…

ՈԳԻ- Տուն արի՛, Լալա-բալա ջան…

ԼԱԼԱ- /Կիսալաց/ Հա՛յր, ես եկա, բայց դու էլ չկայիր…

ՈԳԻ- /Ձեռքերը պարզելով/ Արի՛, արի՛, բալա ջան… Էրեխուն էլ վեր կալ ու տուն արի…

ԼԱԼԱ- /Ինքնամոռաց/ Ես եկա, հա՛յր, ու քեզ գտա դագաղի մեջ կարոտից կուչ եկած… Ամբողջ Լոռին պատմում էր, որ դու Չաթինդաղի գագաթից չէիր իջնում ու ամեն ինքնաթիռի հետ բարևներ էիր ուղարկում մեզ… Քեզ գտել էին ժայռի վրա, կացինը` թևիդ տակ, ոտքերդ կիսածալ` պառկած… Իսկ ափերդ իրար սեղմած` ձեռքերդ դրել էիր գլխիդ տակ, ու այն անհույս ծռել դեպի հեռուն… Գիտե՞ս, այդ օրը հողը ճողվեց ու ես գետինը մտա… /Տառապյալ/ Այդպես էլ գետինը մտած` ապրում եմ, հա՛յր…

ՈԳԻ-/Տառապալից/ Ա՜խ, բալա ջան…

ԼԱԼԱ- Մոռացե՞լ ես…Դու ինձ ասում էիր.

-Ա՜յ, Լալա ջան, Լալա ջան,

Ա՜յ իմ սիրու՜ն բալա ջա՜ն…

/Ինքնամոռաց/ Ամեն կողքովդ անցնելուց, ինձ մոտ էիր կանչում ու այդ խոսքերը շշնջալով՝ թաց-թաց համբույրներով գուրգուրում էիր ինձ… Հաճախ խույս էի տալիս, որ ինձ խաղից չկտրես… Կարոտել եմ, հա՜յր… Թաց-թաց համբույրներդ եմ կարոտել… Քո խոսքերն եմ կարոտել… Կրկնիր, հա՜յր, կրկնիր այդ խոսքերը...

ՈԳԻ-/Տառապալից/

Ա՜յ, Լալա ջան, Լալա ջան,

Ա՜յ իմ սիրու՜ն բալա ջա՜ն…

ԼԱԼԱ- /Հուզվում է/… Էլի, էլի, հա՛յր… /Ոգին անընդմեջ կրկնում է… Լալան նորից ու նորից է խնդրում… Հանկարծ սթափվում է/: Ինչի՞ ես եկել… Գնա՛… Այս քաոսում դու գործ չունես…Քեզ հանգիստ է պետք…Հավերժական քունդ մի՛ խախտիր… Դու հանգիստ ննջի՛ր…

ՈԳԻ- …/Վիրավորված/ Ննջե՞մ… Հանգի՞ստ… Ինչպե՞ս… Երբ իմ Լալա - բալան դժբախտ է… Ասում էի, չէ՞… Ասում էի, որ պոնչիկ ուտող մամայի բալան տղամարդ չի դառնա…

ԼԱԼԱ- Ասում էիր …

ՈԳԻ- Ասողին լսող էր պետք… Հիմա էլ եմ ասում` տուն արի՛…

ԼԱԼԱ- Բա սրան ի՞նչ անեմ…Նա ինձ չի հասկանում…

ՈԳԻ- Չարը բարուն չի՛ հասկանա…

ԼԱԼԱ- Հուդա՛…

ՈԳԻ- Խնձորի ծառից տանձ չես քաղի…

ԼԱԼԱ- Նա Հայաստանի անունը լսել չի ուզում… Իր հայ լինելը թաքցնում է, մեզ էլ արգելում է, որ ասենք հայ ենք…

ՈԳԻ- Ազգն ուրացողը կնոջն ու որդուն էլ կուրանա…

ԼԱԼԱ- Որ թույլ լինեի… /Մենախոսում է/ Նա կոտրում է իրեն մեկնած խղճուկ ձեռքը… Թույլի առաջ աքլորանում է, ուժեղի մոտ` սողում… Անեծքոտ կնոջ բերան ունի և բամբասկոտ լեզու… Իր շահերի համար կարող է սուտ երդում ու սուտ վկայություն տալ… Ակնոցը, որ նա կրում է, թափանցիկ չէ, այլ սև… Դրա համար էլ նրա բոլոր գործերը չար են… Նրան միայն փողն է հետաքրքրում… Ամեն օր ասում է. «Փողերը բե՛ր… Փողերը բե՛ր»… Հիմարը գիտի, թե ստանոկը դրած` տպում եմ…

ՈԳԻ- Փախի՛ր նրանից…

ԼԱԼԱ- Նրանի՞ց…

ՈԳԻ- Իհարկե դրանից…

ԼԱԼԱ- Ո՞ւր փախչեմ… Օտարության մեջ բացի այս վարձով բնակարանից ուրիշ գնալու տեղ չունեմ…

ՈԳԻ- Հասկացի՛ր, նա քեզ կտրելով հարազատներից, հասցնելով Մոսկվա՝ ճորտի պես աշխատեցնում է… Մեկ օր չլցնես նրա որդնած ստամոքսը, հետևից կվազի… Քանի շուտ է, էրեխու հետ վերադարձե՛ք տուն…

ԼԱԼԱ- /Ցույց է տալիս ննջասենյակի կողմը` նեղված/ Ո՞նց գնամ, անձնագիր չունեմ…

ՈԳԻ- Ինչպե՞ս չունես… Քո ձեռքի տակ է այն… Դու նրա արձակած լույսով ես գրում…

Լալան վազում է դեպի գրասեղան… Փնտրում է սեղանի վրայի թղթերի մեջ… Նայում է իր ձեռքերին, ապա ափերն է պարզում… Շրջում է սեղանն ու տակից պոկում է սկոտչով ամրացրած անձնագիրը… Սեղմում է կրծքին… Նայում է, համբուրում… Բացում է այն` կարդում…

ԼԱԼԱ- /Հպարտ/ Հայաստանի Հանրապետություն… /Սրտին սեղմելով՝ ցնծում է/ Ահա՛ իմ ազատությունը… /Դահլիճին/ Մոսկվայից հիշողությանս մեջ թթխմորի ամանն ու փայտե գրտնակը մնաց… Առանց անձնագրի փողոցի ծակուծուկերով ոստիկաններից խույս տալս մնաց… /Ցավով` ոգուն/ Ու աչքերիս առաջ, հա՛յր, քո աչքերում մարող կրակն ու կարոտը մնաց…

ՈԳԻ- Գնա՛… Գնա՛, հասի՛ր մորդ…

ԼԱԼԱ- /Սթափվում է/ Մա՜յրս… /Հիշում է/ Քույրե՜րս… /Երաժշտություն… Ուրախ/ Գալի՜ս եմ…Գալի՜ս եմ… /Լույսը մարում է/…

ՏԵՍԱՐԱՆ Դ

ԱՆՆԱ- Ուշ է, հոգնած ես, գնանք քնելու…

ԼԱԼԱ- Քունս չի տանում…/Լռություն…Մատի ծայրով օղակներ է գծում հատակին/…

ԱՆՆԱ- /Տխուր/ Ձեռնոցներդ կկեղտոտվեն…

ԼԱԼԱ- /Տխուր/ Ձեռնոցները` ոչինչ, կարևորը` մարդկային հոգիներն են… Կարևորը` մեր հոգիները չկեղտոտվեն… /Լռություն/ Ան, ըստ քեզ, ի՞նչ է անառակությունը…

ԱՆՆԱ- /Անգիր արած/ Ֆիզիկական դավաճանությունը ամուսինների միջև կոչվում է անառակություն…

ԼԱԼԱ- Իսկ հոգևո՞ր…

ԱՆՆԱ- Ի՞նչ…

ԼԱԼԱ- Հոգևոր դավաճանության մասի՞ն ինչ կասես

ԱՆՆԱ- /Մտածում է/ Դա էլ է անառակություն…

ԼԱԼԱ- Ուրեմն, մենք բոլորս ենք անառակներ, որ իրար նախանձում ենք, բամբասում, մեկս մյուսի ապրելը չենք ուզում, դավաճանում և ուրանում ենք միմյանց...

ԱՆՆԱ- /Հոգոց է հանում/ Դա է մարդու էությունը… Լա՛լ, ես քո մասին շատ եմ մտածում…

ԼԱԼԱ- Ինչու՞…

ԱՆՆԱ- Վախենում եմ շրջապատի զոհը դառնաս:

ԼԱԼԱ- Այսինքն...

ԱՆՆԱ- Հասկացի՛ր, քո նմաններին քարկոծում են:

ԼԱԼԱ- Հարազատները՞…

ԱՆՆԱ- Մարդիկ…

ԼԱԼԱ- Մարդը մենք ենք… Ես եմ… Դու ես…

Եթե մենք իրար չքարկոծե՜նք…

ԱՆՆԱ- Ես հիանում եմ քեզանով… Որտեղ էլ լինես, քեզ կգտնես… Ես էի, որ այդպես էլ մանկավարժի դիպլոմը ձեռքիս չկարողացա իրագործել ուսուցչուհի դառնալու մեծ երազանքս...

ԼԱԼԱ- Լիակատար երջանկության համար մարդուն էնքա՜ն քիչ բան է հարկավոր…

ԱՆՆԱ- Ի՞նչով կարող եմ քեզ օգտակար լինել…

ԼԱԼԱ- Հավատա՛ ինձ ու մնա կողքիս…

...ՍԿԵՍՈՒՐ – Հետ գնա Մոսկվա, գոգնոցդ էլի կապի… Մարդդ սոված քեզ ա սպասում… /Հովոն ծիծաղում է/… Փախստակա՛ն…

ՀՈՎՈ- Փախստական չի՛… Ծլկա՛ծ…

ԼԱԼԱ- /Ծաղրական/ Ուզում եք, որ եփեմ-թափե՞մ… Ախր դուք որտե՞ղ էիք, որ ես Մոսկվայում ամբողջ մի Չերկիզով շուկա էի կերակրում ու ընտանիքս էի պահում… Թե՞ հենց գիտեք, որ ձեր ամուսինների առաջ մի բաժին ճաշ եք դնում, դուք ինձանից լավ տան կին եք… Ասում էիք. «Կարոտում ենք, արի՛»… Դուք ի՛նձ չէիք կարոտում, այլ ճամպրուկիս պարունակությանը… Ասում էիք. «Հողը սպասում է, ե՛կ»… Էկա՛… Էսպես չե՞ք եկածին ընդունում…Հայրենիքը տխո՞ւր էր առանց ինձ… Վերադարձա՛… 

Վռնդողը էլի դուք չե՞ք… Դե, կոտրեցե՛ք ինձ, սպանեցե՛ք, որ ձեր բաժինն ավելանա…Պախարակեցե՛ք, դու՛րս գցեք տնից, որ հարևանների աչքերին բարձրանաք…

 /Բոլորը վախեցած դուրս են թռչում /Ո՞ւր փախաք…Հե՛տ եկեք… Կարոտից անհագ ծարավ եմ… Հետ եկեք, խմեմ ձեր արյունը, որ կարոտս առնեմ… Քաղքենինե՛ր…

 …Վերադարձա՛…Կարոտս դեռ չառած, նրանք լքեցին ինձ… /Զայրացած/ Հա՛յր… Էս ի՞նչ է կատարվում գերդաստանիդ մեջ… Հա՛յր… Տե՛ս, թե արյունդ ոնց է ջուր դառել… Գլուխդ վար դրիր, դիմակները պատռվեցին, և մարդկային կերպարանքով գազանները սկսեցին իրար կոկորդ կրծել…

Մոլորված հայտնվում է Ոգին…

ՈԳԻ- /Տխուր/ Կատարվե՛ց… Կատարվե՛ց Կտակարանի խոսքը, որ կգա՛ մի ժամանակ, երբ ծնողը կուրանա որդուն, իսկ եղբայրը դուրս կգա եղբոր դեմ…

Անկյունից վազում է երեխան… Փաթաթվելով գետնին ընկած մորը…

ԱՐՄԵՆ- /Զարմացած/ Մամ, էս ի՞նչ եղավ…

ԼԱԼԱ- /Սառած/ Ոչինչ, բալես, ոչինչ… Սա էլ կանցնի… /Հանկարծ երգում է «Քելե լաո»-ն/…

ԱՐՄԵՆ- /Զարմացած/ Մամ, բա էս չի՞ մեր երկիրը… /Մայրը շարունակում է երգել ավելի բարձր, ավելի զայրացած/… էս ա մեր երկիրը, մա՛մ: /Մոր այտին խփելով/ Մենք տանն ենք, մա՛մ…/Գոռում է/ Մա՜ա՜ա՜մ…

ՎԱՐԱԳՈՒՅՐ

 

 

 

 

 

 

Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns