Yerevan, 27.July.2026,
00
:
00
BREAKING


Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցը եղել է և մնում է մեր գիտական հանրությունը համալրող կարևորագույն օջախներից մեկը. ՀՀ Նախագահ

SOCIETY

Երևանի պետական համալսարանին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցը անցած հինգ տասնամյակների ընթացքում եղել է և այսօր էլ մնում է մեր լավագույն կրթական հաստատություններից մեկը, որն, իրավամբ, համարվում է մեր գիտական հանրությունը համալրող կարևորագույն օջախներից մեկը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում Երևանի պետական համալսարանին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի հիմնադրման 50-ամյա հոբելյանի առթիվ տեղի ունեցած հանդիսավոր միջոցառման բացման խոսքում հայտնեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

«Այդ հինգ տասնամյակների ընթացքումբազմաթիվ մարդիկ պատիվ են բերել մերժողովրդինմեր գիտությանըմերդպրոցին՝ ձեր դպրոցինԵս դրա համար՝ձեր վաստակիանշուշտերախտապարտ եմ ձեզԱվելորդ է` այստեղ խոսել դպրոցի կարևորությանգիտությանկարևորության մասինորովհետև բոլորդ էլ տեսնում եքոր մեր կարևորագույն նպատակներից մեկն է՝ խրախուսելօժտված երեխաներինխրախուսել ընդհանրապես մեր երեխաներին՝ ստանալ գիտելիք և այն օգտագործել հանունսեփական շահիբարեկեցության ու նաև հանուն մեր ՀայրենիքիԿիսելով ձեր ուրախությունը՝ մաղթում եմ< b> ձեզհաստատակամություննորանոր հաջողություններ և հավաստիացնում եմ ձեզոր մենք՝ որպես իշխանություններ,մշտապես դպրոցի կողքին ենք լինելու և մասնավորապես՝ Ֆիզմաթ դպրոցի կողքինՄեր օժանդակությունը դուքմշտապես զգալու եքՄենք ձեզնով հպարտանում ենքմենք հպարտանում ենք ձեր աշակերտներովԵվ թողիրադարձություններն այնպես զարգանանորպեսզի այս հպարտության զգացողությունը մեզ մոտ լինի հավերժ:Հաջողություն եմ մաղթում ձեզ»,-շեշտեց նա:

Հանդիսավոր միջոցառումը մեկանարկեց դպրոցի 50-ամյակին նվիրված հատուկ ծրարի մարման հանդիսավոր արարողությամբ: Հատուկ ծրարը յուրահատուկ ֆիլատելիստական արտադրանք է` թեմատիկ ծրար, որին փակցված է 2006 թվականին թողարկված Արտաշես Շահինյանին նվիրված նամականիշը. այն մարվեց հատուկ դրոշմակնիքով: Հատուկ ծրարը, որին պատկերված են Երևանի պետական համալսարանին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի շենքը և դպրոցի 50-ամյակին նվիրված լոգոտիպը, պատրաստվել է 500 հատ տպաքանակով(հեղինակ` Դավիթ Դովլաթյան):

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ մեծագույն հպարտության զգացում է ունենում, երբ նման հաստատության սաներ ծածանում են հայկական դրոշը և պատվով ներկայացնում են Հայաստանի Հանրապետությունը:

ԵՊՀ-ին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի հիմնադրման 50 տարի անց դպրոցը շարունակում է պատվով կատարել մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության ազգանվեր առաքելությունը: Արդյունքում այս կրթօջախի սաները միջազգային օլիմպիադաներում իրենց նվաճումներով բարձր են պահում երկրի պատիվը: Միայն 2012-2015 թվականներին միջազգային օլիմպիադաներում Հայաստանի դպրոցականների կողմից ձեռք բերված 73 մեդալներից 47-ը բաժին է հասնում ֆիզմաթ դպրոցի սաներին:

Հանդիսավոր միջոցառման ընթացքում տեղի ունեցավ նաև պետական պարգևների հանձնման հանդիսավոր արարողություն` ՀՀ Նախագահի հրամանագրերով ՀՀ վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչման է արժանացել դպրոցի ուսումնադաստիրակչական աշխատանքների գծով փոխտնօրեն, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Անժելա Նազարեթյանը, իսկ դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Արման Սարգսյանը պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով:

Իր հերթին ԼՂՀ կրթությանգիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանն ընդգծեց, որ Ֆիզմաթ դպրոց ասելով բոլորը հասկացել են դարբնոց, որի աշակերտները մեծ հետք են թողել Հայաստանի և աշխարհի գիտական կյանքում: «Ֆիզմաթը բազառիկ դպրոց է և մեր հպարտությունը է: Անցած տարի մենք նշեցինք Երևանի պետական համալսարանին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի Ստեփանակերտի մասնաճյուղի 25-ամյա տարեդարձը: Մեր դպրոցի շրջանավարտները աշխատում են ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի տնտեսության տ արբեր ճյուղերում»,-նկատեց նա:

Այնուհետև` ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանը դպրոցի տնօրինությանը հանձնեց Արցախի նախագահ Բակո Սահակյանի պարգևը (ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 23-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ կրթագիտական համակարգի զարգացման գործում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար եւ հիմնադրման 50-ամյակի կապակցությամբ Երևանի պետական համալսարանին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցը պարգևատրվել է «Երախտագիտություն» մեդալով):

Միջոցառման ընթացքում  ցուցադրվեցին դպրոցի վերաբերյալ 2-3 րոպեանոց ֆիլմեր, որոնք ներկայացնում են դպրոցի 50-ամյա ուղին` զարգացման տարբեր փուլերը, ձեռքբերումները և նոր ծրագրերը: Կատարումներով հանդես եկան Ալեքսանդր Աճեմյանի անվան երաժշտական դպրոցի «Ալիքներ» վոկ-էստրադային դասարանը, Արևներ մանկական երգչախումբը, Կոմիտասի անվան լարային քառյակը, Թաթուլ Ալթունյանի անվան երգի պարի պետական անսամբլի աղջիկների պարային համույթը, ջութակահար Արտյոմ Այրումյանը և երգչուհի Լեյլա Սարիբեկյանը:

Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes