Դիմա Բիլանը ցանկություն է հայտնել երրորդ անգամ Ռուսաստանը ներկայացնել «Եվրատեսիլ» երգի մրցույթին
CULTUREՌուս երգիչ Դիմա Բիլանը ցանկանում է երրորդ անգամ մասնակցել «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին, հաղորդում է РЕН ТВ-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ երգիչը նշել է, որ կիսում է հեռուստադիտողների կարծիքը, որ «Եվրատեսիլի» մասնակիցը պետք է ընտրվի հանդիսատեսի քվեարկության միջոցով:
«Եթե մրցույթի մասնակիցն ընտրվի ազգային քվեարկությամբ, ապա ինձ հետաքրքիր է՝ ես կարո՞ղ եմ երրորդ անգամ մասնակցել «Եվրատեսիլին», թե՞ ոչ»,- նշել է Բիլանը:
Երգչի խոսքով՝ այդ հռետորական հարցադրմամբ ինքը հույս է տալիս երկրպագուներին, որոնք երազում են նրա՝ դեպի «Եվրատեսիլ» վերադարձի մասին:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



