Սյունիքում դիզվառելիքով բեռնված «ԿամԱԶ»-ը շրջվել է. առկա է վառելիքի արտահոսք
SOCIETYՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հոկտեմբերի 11-ին, ժամը 06:38-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սյունիք գյուղի գերեզմանատան մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար՝ ավտոմեքենան կողաշրջվել է, տուժածներ չկան. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի Կապան-Արծվանիկ հատվածի 5-րդ կմ-ին դիզելային վառելիքով բեռնված «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Գնել Ե.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, առկա է վառելիքի արտահոսք. տուժածներ չկան:
Փրկարարներն իրականացրել են ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well
5
Idram and IDBank Support Startups at Seaside Startup Summit



