Yerevan, 23.June.2026,
00
:
00
BREAKING


Յու­րա­քան­չյուրս մեր պարտքն ունենք այս հար­ցում.պե­տու­թյու­նը՝ իր, քա­ղա­քա­ցին՝ իր

SOCIETY

Դեռևս ամիսներ առաջ Երևանում աղբահանությունը սարսափելի վիճակում էր, սոցցանցերը հեղեղված էին «ոտքի հետ գնացող» աղբասարերի նկարներով: 

Այսօր խնդիրները մեծապես կարելի է լուծված համարել: Որոշ խնդիրներ, իհարկե, դեռ կան, օրինակ՝ բակերի ու մայթերի մաքրությունը, նոր աղբամանների տեղադրումը, որոնք քաղաքապետարանը խոստանում է առաջիկայում լուծել: 

Հասկանալի է՝ մեկ օրում բոլոր հարցերը չեն լուծվում: Պակաս կարևոր հարց չէ մաքրություն պահպանելը, աղբը նախատեսված վայրում թափելը, աղբամանը և առհասարակ քաղաքային գույքը չփչացնելը:

Մեր այսօրվա քննարկման առարկան առնչվում է աղբահանության խնդրին, սակայն ավելի կոնկրետ աղբի վերամշակման մասին է: Ի վերջո, աղբը քաղաքի տարբեր հատվածներից տեղափոխվում է աղբավայրեր, որոնք որոշ ժամանակ անց իսկական պատուհաս են դառնալու երկրի համար, եթե արդեն չեն դարձել: 

Մեծագույն խնդիր են պոլիէթիլենային տոպրակները, էլեմենտները, պլաստիկե շշերը, կենցաղային տեխնիկան և այլն: Սրանց քայքայումը տևում է տարիներ, իսկ այդ ընթացքում դրանք մեծ վնաս են հասցնում բնությանը: Տարիներ շարունակ սա լուրջ խնդիր է եղել մեր երկրի համար:

Համաշխարհային բանկի տվյալներով՝ ամեն տարի մարդկությունն արտադրում է ավելի քան 2 միլիարդ տոննա կենցաղային պինդ թափոն: Մինչև 2050 թվականը այդ ցուցանիշը կհասնի 3,4 միլիարդ տոննայի: 

Տարեկան 8 միլիարդ տոննա պլաստիկ թափվում է օվկիանոսները: Կանխատեսվում է, որ 30 տարուց օվկիանոսներում պլաստիկի ծավալը կգերազանցի ձկնապաշարների ծավալին: Ամեն տարի պլաստիկով օվկիանոսների աղտոտումը հասարակությանը 2,5 մլրդ դոլարի վնաս է պատճառում:

Աղբի վերամշակումը՝ անհրաժեշտություն

Դեռ տարիներ առաջ խոսվում էր Հայաստանում աղբի վերամշակման գործարան հիմնելու մասին, սակայն հարցը խոսակցություններից և ցանկություններից այն կողմ չանցավ: 

Ներկայումս Հայաստանում անհատներ կամ առանձին փոքր կազմակերպություններ զբաղվում են պլաստիկի, թղթի վերամշակմամբ, իսկ հումքով էլ այլ ապրանքներ են պատրաստում: 

Բայց դա շատ քիչ է Երևանի, առավել ևս Հայաստանի ամբողջ տարածքի համար: 

Խնդրին պետք է կանոնակարգված լուծում տալ, ինչն էլ փորձում են անել Երևանի նոր իշխանությունները: 

Դեռ դանդաղ տեմպերով, բայց պետական ու ոչ պետական հաստատություններում, դպրոցներում, տարբեր կազմակերպություններում, որոշ փողոցներում ու զբոսայգիներում կարելի է տեսնել աղբի տեսակավորման տուփեր: 

Բացի դա, մայրաքաղաքում համայնքային մեքենաները հավաքում են ստվարաթուղթը խանութներից ու այլ տնտեսվարողներից ու հանձնում վերամշակողներին՝ այս կերպ թույլ չտալով, որ այն հայտնվի աղբանոցում: 

Դեռևս անցած տարվա դեկտեմբերին՝ կառավարության նիստի ժամանակ, տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցին՝ ունենալո՞ւ ենք աղբի վերամշակում, թե ոչ, պատասխանեց, որ Հայաստանում աղբ վերամշակելը հետաքրքիր չէ պոտենցիալ ներդրողի համար, քանի որ այնտեղից շահույթ ստանալն անհնար է: 

Բնապահպանները, սակայն, այլ կարծիք ունեն: Նրանք գտնում են, որ աղբի վերամշակումը կարող է շահավետ և օգտակար լինել, ընդհուպ դրանից կարելի է էներգիա ստանալ: 

Նրանց հարցումներին ի պատասխան՝ դեռևս 2018 թվականի հոկտեմբերին Երևանի քաղաքապետարանից հայտնել էին, որ ակտիվ քննարկումներ են իրականացվում նոր աղբավայրի կառուցման շուրջ, ինչպես նաև ուսումնասիրվում են աղբի վերամշակմամբ զբաղվող տարբեր ընկերությունների առաջարկները: 

Ի դեպ, նոր աղբավայրի կառուցումից հետո կարևորվում է Նուբարաշենի և Աջափնյակի՝ սանիտարական նորմերին չհամապատասխանող աղբավայրերի փակումը: 

Նոր աղբավայրի կառուցման ծրագիրն իրականացվելու է Վերակառուցման և զարգացման բանկի, Եվրոպական ներդրումային բանկի վարկային, Եվրոպական Միությունից՝ Հարևանության ներդրումային գործիքի և Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամի դրամաշնորհային միջոցներով:

Պետությունն այս հարցը պետք է մշտապես ուշադրության կենտրոնում պահի: 

Չենք սխալվի, եթե ասենք, որ աղբի վերամշակման գործարան բացելն ու վերամշակում կազմակերպելը բավական ծախսատար գործընթաց է, բայց ակնհայտ է, որ պետք է այս հարցում սայլը տեղից շարժել:

Ի՞նչ է ասում միջազգային փորձը

Ուսումնասիրելով միջազգային փորձը՝ պետք է ասել, որ ոչ բոլոր եվրոպական երկրներն են աչքի ընկնում մաքրությամբ և աղբի վերամշակման մշակույթով: 

Միևնույն ժամանակ տարբեր աղբյուրներ ուսումնասիրելով՝ ակնհայտ է, որ Գերմանիան եվրոպական օրինակներից ամենահաջողն է, որը պայքարում է թափոնների դեմ: 

Նրա բնակիչները սկսել են աղբը տեսակավորել 1980-ական թվականներից, և հիմա երկրում աղբի տեսակավորման կայուն համակարգ է գործում: 

Այսպիսով՝ շենքերի մոտակայքում առանձնացված հատվածներում կան սննդի, պլաստիկի և տոպրակների, ինչպես նաև թղթի համար նախատեսված տարաներ: 

Բացի դա, ապակե ամանները և շշերը պետք է թափել հատուկ վայրերում տեղադրված ամաններում: 

Իսկ հյութերի տուփերը կարելի է հանձնել հատուկ կետերում, որոնք գործում են բոլոր խանութներում: 

Ընդ որում՝ հյութի պլաստիկե տուփի կամ էլ տարայի արժեքը ներառված է համարյա թե բոլոր հյութերի գնի մեջ և, հանձնելով տարան, կարող ես հետ ստանալ նախապես վճարված գումարը: Այս կերպ պետությունը սովորեցրել է իր քաղաքացիներին չաղտոտել շրջակա միջավայրը, առավել ևս աղբին չխառնել պլաստիկե ու թիթեղյա տուփերը: 

Մեծ չափերի հասնող աղբը, օրինակ՝ կահույքը չի կարելի ուղղակի նետել փողոց, այլ պետք է տեղափոխել հատուկ նախատեսված վայր: 

Աղբամանի մոտ թողնված հին պահարանի կամ սառնարանի համար Գերմանիայում կարող են տուգանել 50-ից 2500, իսկ աղբը չնախատեսված վայրում թափելու համար՝ 30-ից 75 եվրո: 

Արդարության համար ասենք, որ խոշոր քաղաքներում աղբահանության համար տարեկան վճարում են միջինը 150-300 եվրո: Սա օրինակն է նրա, որ Գերմանիայի բնակիչներն արդեն իսկ սովորել են կարգապահության: Այստեղ կա նաև տուգանվելու վախը:

Հայաստանում օրենքը խստացվել է, տուգանքները՝ աճել

ՀՀ վարչական իրավախախտումների օրենսգրքում կատարվել են փոփոխություններ, որոնց համաձայն՝ աղբահանության և սանիտարական մաքրման համար չսահմանված ու չնախատեսված տեղերում և վայրերում՝ աղբամուղերից, աղբահավաք խցերից, աղբարկղերից, աղբամաններից կամ աղբահավաք մեքենաներից, ինչպես նաև սահմանված կարգով կազմակերպված կամ նախատեսված փոխաբեռնման կայաններից ու աղբավայրերից դուրս՝ մինչև երկու կիլոգրամ քաշ ունեցող սպառման աղբ թափելը առաջացնում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի տասնվեցապատիկի չափով: 

Օրենքում հստակ գրված է, թե որ տեսակի ու քանակի աղբ թափելու դեպքում մարդիկ որքան կտուգանվեն:

 

Հ. Գ. Չգիտենք՝ տուգանքը մեր քաղաքացիներին կարգապահ կդարձնի, թե ոչ, բայց եթե օտար երկրում խստագույնս հետևում ենք նրանց օրենքներին, ինչո՞ւ դա չանենք հատկապես Հայաստանում՝ պահպանելով բնությունը և հոգ տանելով մեր ու ապագա սերունդների առողջության մասին: Երևի թե ժամանակն է գիտակ ցել, որ յուրաքանչյուրս մեր պարտքն ունենք այս հարցում. պետությունը՝ իր, քաղաքացին՝ իր…

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia