Yerevan, 23.June.2026,
00
:
00
BREAKING


«Ամեն ինչ սկսվում է երազանքից». «Դանիելյան» արվեստի կենտրոնն ընդլայնում է գործունեության շրջանակը

SOCIETY

Արամ Դանիելյանն էքսպրեսիոնիստ նկարիչ է, Հայաստանի, Ռուսաստանի, Էստոնիայի և միջազգային նկարիչների միությունների անդամ: 

Նրա աշխատանքները մշտապես ցուցադրվում են Հայաստանի, Ռուսաստանի, Եվրոպայի և ԱՄՆ-ի ցուցահանդեսներում: 2015 թվականին նկարիչը դարձել է «Mondial Art Academia»-ի պատվավոր անդամ, 2017 թվականին պարգևատրվել է ՀՀ սփյուռքի նախարարության «Արշիլ Գորկի» մեդալով: 

Այս ցանկն, իհարկե, շարունակելի է: Նրա արվեստանոցի պատը զարդարում են տարբեր ժամանակներում ստացած պատվոգրերն ու շնորհակալագրերը: Նկարչի համար, իհարկե, ամենակարևոր ձեռքբերումներից է «Դանիելյան» արվեստի կենտրոնը, որի բացումը կայացել է 5 տարի առաջ: 

«Փաստի» հետ զրույցում նկարիչն ասում է՝ հինգ տարի առաջ սեպտեմբերին իր նորաստեղծ արվեստանոցում սկսեց դասավանդել առաջին երկու աշակերտներին: «Դա ստուդիայի ստեղծման հիմքն էր: Այն սկսեց զարգանալ: 

 

Այս տարի ընդլայնվել ենք, տարածքը և պայմանները՝ բարելավել: Ստուդիայի ընդլայնումը նպաստեց, որ մեր աշխատակիցների թիվն էլ ավելանա: 

Նոր աշխատատեղեր ստեղծվեցին, և հնարավորություն ընձեռվեց երիտասարդ, տաղանդավոր նկարիչներին աշխատել, փորձ ձեռք բերել»,-ասում է Դանիելյանը:

Երեխաներին պետք չէ պարապ թողնել

Իմ կարծիքով, հայ երեխայի արյան մեջ արվեստի պարունակությունն ավելի շատ է, քան այլ ազգերի երեխաների մեջ: 

Շփվել եմ տարբեր ազգերի երեխաների հետ՝ նաև մասնագիտական փորձից ելնելով: 

Կարող եմ ասել, որ հայ մանուկների հետ ուղղակի պետք է աշխատել, նրանց ժամանակ տրամադրել: 

Չէ՞ որ երեխաները նկարչության չեն հաճախում միայն նկարիչ դառնալու համար: Իհարկե, շատերը կդառնան նկարիչներ, դիզայներներ, բայց գեղագիտական ճաշակը շատ մեծ նշանակություն ունի մարդու կյանքում: 

Մարտահրավերները գնալով շատանում են, բարդանում, և եթե անգամ երեխան համալսարան ընդունվելուց ընտրի, օրինակ, ֆինանսական կամ այլ ոլորտ, միևնույն է՝ որ ոլորտում էլ աշխատի, անհրաժեշտ է, որ ունենա էսթետիկ, գեղագիտական ճաշակ, տեղյակ լինի ֆիլմաշխարհից, ծանոթ լինի երաժշտության տարբեր ճյուղերին: 

Պարտադիր չէ, որ նա դրանով զբաղվի, բայց կյանքն ավելի է գեղեցկանում ու հագենում, երբ բարձրակարգ արվեստի հետ ես առնչվում: 

Ծնողների մեծ մասը դա հասկանում է: Ստուդիա հաճախող երեխաների առօրյան ուսումնասիրելով՝ տեսնում ենք, որ մեր գրեթե բոլոր սաները, բացի մեր խմբակից, հաճախում են նաև այլ խմբակներ: 

Կարծիք կա, որ երեխաներին պետք չէ ծանրաբեռնել: Իսկ ես կարծում եմ, որ երեխաներին պետք չէ պարապ թողնել: 

Երեխան պետք է ունենա դասերի, խաղի և ինքնակրթության համար նախատեսված ժամանակ:

Ուսուցիչներին և աշակերտներին ներկայացվող պահանջները խիստ են 

Ամենամեծ պահանջները, որպես ստուդիայի հիմնադիր-ղեկավար, ես եմ ներկայացնում, որովհետև ինձ համար կարևոր է մի քանի բան: 

Առաջին՝ աշխատանքի արդյունավետ կազմակերպում: Երեխաներն ուղղակի չեն նստում ու նկարում, պատրաստել ենք մի ամբողջ ծրագիր, որով շարժվում ենք առաջ: 

Այն հղկվել է տարիների ընթացքում և շարունակում է զարգանալ: Երկրորդ պահանջը վերաբերում է ուսուցիչ-աշակերտ կրթական հարաբերություններին, երրորդը՝ մենեջերական խմբի ու ծնողների միջև կապին ու նրանց շփման որակին: 

Այս ամենի հետ մեկտեղ, ինձ համար ամենակարևորը պարտաճանաչ ու ազնիվ լինելն է: Ինձ հաճելի է տեսնել, որ աշխատակիցները իրենք իրենց նկատմամբ են խստապահանջ: Խստապահանջ ենք նաև աշակերտների ու ծնողների նկատմամբ, որ հաճախակի բացակայություններ չլինեն, արձակուրդային ընթացքը երկար չլինի: 

Ցուցահանդեսների կազմակերպման ժամանակ պահանջում ենք, որ ժամանակին ներկայացնեն աշխատանքները: Ի վերջո, կարգապահությունը նախաձեռնածդ գործի հաջողության առաջին գրավականն է: 

Ստուդիան ունի մեծահասակների խումբ

2014 թվականին մեր առաջին աշակերտները եղել են մեծահասակներ: Այն ժամանակ ամաչում էին նկարահանվել, ասել հարազատներին, որ նկարչության դասերի են հաճախում, թաքուն էին գալիս դասերին, բայց հիմա հակառակն է: 

Իրենց աշխատանքները տարածում են համացանցում, նշում, թե որ ստուդիա են հաճախում, այսինքն՝ տարիների ընթացքում կարծրատիպերը վերացան, և նկարչության դասերին հաճախելը դարձավ հպարտանալու առիթ: 

Մեր ստուդիայի տարիքով ամենամեծ սանը 67 տարեկան է: 

Բայց դասերի ժամանակ բոլորը դառնում են նույն տարիքի, կտրվում են արտաքին աշխարհից, մտնում մեկ այլ՝ նկարչության աշխարհ, որտեղ չկա մրցակցություն, չարություն, մարդիկ զբաղվում են մի գործով, որը բոլորին խաղաղություն է պարգևում:

Պատրաստվում ենք մասնակցել միջազգային ցուցահանդեսների

Ամեն տարվա վերջում՝ մեկ-երկու օր, լինում են հաշվետու ցուցահանդեսներ: Ցուցահանդեսին ներկայացնում ենք մեր բոլոր սաների 1-2-ական աշխատանք: Հաջորդ տարվանից պատրաստվում ենք մասնակցել նաև միջազգային ցուցահանդեսների, մտադիր ենք մեր մեծահասակների խմբերի տարեկան հաշվետու ցուցահանդեսները կազմակերպել ոչ թե Երևանում, այլ Հայաստանից դուրս՝ Փարիզում և Բրյուսելում: 

Պետք չէ հիվանդագին ընդունել կոլեգայի հաջողությունները

Ստուդիաները գնալով շատանում են, նշանակում է, որ պահանջարկ կա: Որքան շատ լինեն մշակութային կենտրոնները, այնքան ավելի լավ: Կստացվի, որ մեր երկրի երեխաների մեծ մասը մշակութային կրթություն կստանա: Մեկս մյուսին չենք էլ խանգարի: Ցանկացած նոր բացվող ստուդիայի «Դանիել յան» արվեստի կենտրոնը պաշտոնապես ասում է՝ պատրաստ ենք օգնել շատ հարցերում:

Մենք գործընկերներ ենք: Երեխաներ են գալիս մեզ մոտ ընդունվելու, օրինակ՝ գրաֆիկը կամ այլ հարցեր չենք հարմարեցնում, ուղղորդում ենք մեկ այլ ստուդիա: 

Պետք չէ հիվանդագին ընդունել կոլեգայի հաջողությունները, հակառակը՝ կարող եմ կիսվել իմ հաջողություններով, քանի որ ո՛չ դրանք կարող են ձեռքիցս վերցնել, ո՛չ էլ մեր աշակերտներին համոզել, որ, օրինակ՝ մեր ստուդիան վատն է: 

Իհարկե, պատերի տակ խոսողներ միշտ էլ կլինեն: Ի վերջո, չեն խոսում այն մարդու մասին, ով ոչինչ չի անում:

 

Եթե մեր օգնության կարիքը լինի, կկանգնենք պետության կողքին

Ունենք մշակութային նախագծեր և՛ ուսումնական, և՛ ծառայությունների մատուցման մասով: Անկախ շատերի բացասական տրամադրություններից՝ դրանք կյանքի ենք կոչելու: 

Մեր աշխատանքի և ծառայությունների կարիքը, կարծում եմ, շատերն ունեն:

 Ունենք մտադրություն Երևանի տարբեր թաղամասերում ունենալ մեր ստուդիայի մասնաճյուղերը, առաջիկա երկու տարիներին նաև արտերկրում ունենալ մասնաճյուղեր, որտեղ կկրթվեն թե՛ մեր հայրենակիցները, որոնք ապրում են արտասահմանում, թե՛ օտարազգի երեխաները:

Ցանկություն ունենք Գյումրիում, Կապանում և Ստեփանակերտում ևս ստուդիաներ ունենալ: Այդ ուղղությամբ հիմա աշխատանքներ են տարվում: Մեր կապերն ավելի ենք ամրացնելու արտերկրի հետ, ուստի այդ ալիքները թող հասնեն նաև Երևանից դուրս՝ մարզեր և Արցախ: 

Որպես քաղաքացի, մեր պարտքն ենք համարում դա անելու, պետությունը դա կանի, թե ոչ, իր խնդիրն է, բայց ասեմ՝ եթե մեր օգնության կարիքը լինի, կկանգնենք պետության կողքին: Դա էլ է քաղաքացիական պարտք: Անկախ քաղաքական իրավիճակից ու հայացքներից՝ քո ոլորտում պետության կողքին կանգնելը քաղաքացիական պարտքդ է:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia