Շահումյան գյուղի կամրջի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
SOCIETY
Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 15։30-ի սահմաններում ոստիկանության Արարատի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Շահումյան գյուղի կամրջի մոտ տղամարդու դի կա։
շ Ոստիկաններն ու քննիչները կամրջի մոտ հայտնաբերել են Երևանի բնակիչ՝ 64-ամյա Սլավիկ Մ-ի դին։ Տեղում դատաբժիկը զննելով հայտնել է, որ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։
Լրատվամիջոցը հայտնում է, որ մինչ դատաբժիշկը զննում էր դին, ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են նաև Lada մակնիշի 36 MR 301 համարանիշի ավտոմեքենա, և կա վարկած, որ ավտոմեքենան պատկանում է մահացածին։
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well
5
Idram and IDBank Support Startups at Seaside Startup Summit



