Անչելոտի. Մրցաշարային աղյուսակում «Նապոլիի» տեղի պատճառով կարելի է լաց լինել
SPORTԻտալական «Նապոլիի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է Իտալիայի առաջնության 7-րդ տուրում «Տորինոյի» հետ գոլազուրկ ոչ ոքիի մասին:
«Հանդիպումը բավականին դժվար ստացվեց մեզ համար: Մենք լավ գրոհներ էինք կազմակերպում, սակայն չէինք կարողանում ավարտին հասցնել դրանք:
Մրցաշարային աղյուսակում «Նապոլիի» զբաղեցրած տեղի պատճառով կարելի է լաց լինել: Պետք է այնպես անենք, որ այլևս միավորների կորուստ չունենանք»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է Calciomercato-ն:
Տեղեկացնենք, որ «Նապոլին» այժմ ունի 13 միավոր և չորրորդն է մրցաշարային աղյուսակում: Առաջատար «Յուվենտուսից» Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը հետ է մնում 6 միավորով:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



