«Արդշինբանկի» «Արտաշատ» մասնաճյուղի կառավարիչը, որը հափշտակել էր 122 մլն դրամ և փախուստի դիմել, ձերբակալվել է. Shamshyan.com
SOCIETYShamshyan.com-ի տեղեկություններով`հոկտեմբերի 6-ին ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները հայտնաբերել են Արարատի մարզի Ավշար գյուղի բնակիչ, 38-ամյա Սարգիս Գարեգինյանին:
Ըստ աղբյուրի՝ վերջինս աշխատում է «Արդշինբանկի» «Արտաշատ» մասնաճյուղում՝ որպես կառավարիչ, և օրեր առաջ հափշտակել էր 122 մլն դրամ ու ճողոպրել:
Աղբյուրի տեղեկություններով, բանկի մասնաճյուղի կառավարիչը ձերբակալվել է:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր աղբյուրը, նշված բանկի «Արտաշատ» մասնաճյուղի դրամարկղից մասնաճյուղի կառավարիչ, Ավշար գյուղի բնակիչ, 38-ամյա Սարգիս Գարեգինյանը կատարել էր խոշոր չափի գումարի հափշտակություն:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well
5
Idram and IDBank Support Startups at Seaside Startup Summit



