Հրազդանում 36-ամյա քաղաքացին կտրել է ձեռքի երակները եւ փորձել նետվել պատուհանից
SOCIETYՀոկտեմբերի 6-ին՝ ժամը 01:07-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի թիվ 9 շենքի բնակարաններից մեկի բնակիչը փորձում է պատուհանից ցած նետվել: Այս մաասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Վարդան Ն.-ն (ծնված 1983 թ.) վնասել է իրեն՝ կտրելով ձեռքի երակները և փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով 3-րդ հարկի պատուհանից:
Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ միասին կանխել են վերջինիս ինքնասպանության փորձը:
Տեղում քաղաքացուն շտապօգնության աշխատակիցները ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well
5
Idram and IDBank Support Startups at Seaside Startup Summit



