Ահազանգ. Հաղարծին գյուղից Պարզ լիճ տանող հատվածում ծառեր են հատում
SOCIETYՀոկտեմբերի 2-ին ոստիկանության Դիլիջանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Հաղարծին գյուղից Պարզ լիճ տանող հատվածում ծառեր են հատում։ Ահազանգին արագ արձագանքած օպերատիվ խումբը Հաղարծին բնակավայրից բաժին բերման է ենթարկել Տավուշի մարզի 49-ամյա մի բնակչի։ Բաժնի պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել նրա «Ուազ» մակնիշի ավտոմեքենան, որը բարձված էր մոտ 2 խմ փայտանյութով։ Նշանակվել է մասնագիտական ստուգում։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well
5
Idram and IDBank Support Startups at Seaside Startup Summit



