Yerevan, 07.April.2026,
00
:
00
BREAKING


Ռուսական ինքնաթիռի կործանումը կունենա վտանգավոր զարգացումներ. թուրքագետ

INTERNATIONAL NEWS

 ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը Սիրիայի սահմանին թուրքական օդուժի կողմից ռուսական ռազմական ինքնաթիռի ոչնչացումն առաջարկում է դիտարկել ոչ թե երկկողմ տիրույթում` Ռուսաստան եւ Թուրքիա, այլ` եռակողմ: Քանի որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ պետություն է, հետեւաբար, սա նաեւ միջադեպ է ՆԱՏՕ-ի եւ ՌԴ-ի միջեւ:

 Սաֆրաստյանը միջադեպն անվանում է վտանգավոր` հավելելով, որ այն կմեծացնի լարվածությունը Թուրքիայի եւ ՌԴ-ի միջեւ եւ կարող է ունենալ վտանգավոր զարգացումներ: «Պետք է սպասել` տեսնել, թե ինչ որոշում կընդունեն կողմերը: Կասեի, որ հիմնական եւ գլխավոր որոշում կայացնողը Մոսկվան է»,- ասաց Սաֆրաստյանը` չբացառելով, որ որոշումը կարող է լինել շատ խիստ: Միաժամանակ, թուրքագետը չի բացառում նաեւ, որ ինքնաթիռի կործանումը կարող է թուրքական սադրանք լինել, որպեսզի ՌԴ-ն հրաժարվի Սիրիայում ռազմական գործողությունները շարունակելուց: Ըստ Սաֆրաստյանի, ներկա դրությամբ այդ տարածքը թուրք-սիրիական սահմանի միակն հատվածն է` մոտավորապես 96 կմ, որ վերահսկում են «Իսլամական պետության» գրոհայինները: Հետեւաբար, Թուրքիային անհրաժեշտ է ամեն կերպ պահել այդ իրավիճակը: Սաֆրաստյանը հիշեցնում է, որ մի քանի օր առաջ Թուրքիան անգամ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին բողոք-նամակ է գրել` պահանջելով, որպեսզի այդ հատվածում ռազմական գործողությունները դադարեցվեն:

«Այդ շրջանում թուրքական ցեղերից կազմված զինված ջոկատներ կան, որոնք կռվում են «Իսլամական պետության» շարքերում: Նրանք կռվում են Սիրիայի պետական բանակի դեմ, եւ ռուսական օդուժը հարվածներ է հասցնում «Իսլամական պետության» դիրքերին հենց այդ շրջաններում: Թուրքիան փորձում է առնել դրա դեմը եւ մի քանի օր առաջ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին բողոք նամակ էր ներկայացրել: Դա միակ սահմանն է Սիրիայի եւ Թուրքիայի միջեւ, որը գտնվում է «Իսլամական պետության» վերահսկողության տակ: Հենց այդ տարածքով է կատարվում «Իսլամական պետության» սնուցումը: Այդ հատվածում ԻՊ գրոհայինները նավթ են արտադրում եւ տեղափոխում Թուրքիա: Ամսական օգուտը կազմում է 40 միլիոն դոլար: Դա է պատճառը, որ ռուսական օդուժը հենց այդ հատվածում էր ռազմական գործողություններ կատարում, որպեսզի կապը կտրի ԻՊ-ի հետ»,- ասաց Սաֆրաստյանը` հավելելով, որ կատարված միջադեպը հերթական անգամ փաստում է Թուրքիայի համագործակցությունն ու հովանավորությունը «Իսլամական պետությանը»: Սաֆրաստյանի գնահատմամբ, այդ մասին գիտեն նաեւ Արեւմուտքում: Արեւմուտքում քաջատեղյակ են, որ Թուրքիան իր սահմանը բաց է պահում եւ աջակցում ԻՊ-ին, սակայն աչք են փակում այդ փաստի վրա:

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել Սիրիայի տարածքում կործանված ռուսական ռազմական ինքնաթիռի վերաբերյալԶՈՒգլխավոր շտաբից հաստատել ենոր ինքնաթիռը կործանել են թուրքական F-16-ները: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել էոր Սիրիա յիտարածքում ենթադրաբար ցամաքից արձակված կրակոցներից կործանված ինքնաթիռը պատկանել է ՌուսաստանինՌուսական կողմը հավաստիացնում էորկործանված ինքնաթիռը չի հատել Թուրքիայի օդային սահմանըինչն ամրագրված է հսկման օբյեկտիվ մեխանիզմներով:

 

IDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium Cards