Հայտնի է «Լիվերպուլի» հիմնական դարպասապահի խաղադաշտ վերադառնալու ժամկետը
SPORTԱնգլիական «Լիվերպուլի» դարպասապահ Ալիսոն Բեքերն, ամենայն հավանականությամբ, կկարողանա մասնակցել Անգլիայի առաջնության 9-րդ տուրի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղին, հայտնել է ակումբի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը:
«Ալիսոնն արդեն լիարժեք մարզումներ է անցկացնում, սակայն նա ծանր վնասվածքից է ապաքինվել, և ես չեմ պատրաստվում նրան խաղադաշտ դուրս բերել առաջիկա խաղերում: Կարծում եմ, որ նա պատրաստ կլինի խաղադաշտ վերադառնալ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղում»,- Կլոպի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ի վարկածով տարվա լավագույն դարպասապահ Ալիսոն Բեքերը վնասվածք էր ստացել Պրեմիեր լիգայի առաջին տուրի՝ «Նորվիչի» հետ խաղում:
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Լիվերպուլ» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 20-ին
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



