Yerevan, 01.April.2026,
00
:
00
BREAKING


Արցախի օդանավակայանը պատրաստ է, իսկ մարդկանց օդային իրավունքների պաշտպանությունը՝ հարցականի տակ. Միքայել Մելքումյան

POLITICS

 

Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում վաղուց արդեն օդանավակայանը պատրաստ է շահագործման, սակայն Ադրբեջանի կողմից Արցախի եւ այնտեղ ժամանող հյուրերի, խաղաղ բնակիչների օդային իրավունքների պաշտպանությունը խիստ հարցականի տակ է: Սա կոնկրետ հարց է, եւ իմ կարծիքով մեր խորհրդարանական վեհաժողովի կողմից պետք է արժանանա իրավական եւ քաղաքական գնահատականի: Այս մասին ԵԽԽՎ-ի աշնանային նստաշրջանի լիագումար նիստում ելույթ ունեցավ հայկական պատվիրակության ներկայացուցիչ ՀՀ ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանը։

 

Նրա ելույթում, մասնավորապես, ասվում է.

 

 

<<Հարգելի գործընկերներ, ներկայում եւ ապագայում նույնպես, որպեսզի տարբեր երկրներ ապահովեն իրենց ժողովուրդների անվտանգությունը եւ խաղաղ կյանքը, անհրաժեշտ է, որ իրենց անմիջական հարեւան երկրների հետ գոնե ունենան խաղաղ համակեցության պայմաններ, եթե նույնիսկ որոշակի ինտեգրման մակարդակ անհնար է:

 

Ցավոք, հայտնի պատճառներով Հայաստանի Հանրապետությունն արդեն շուրջ 30 տարի է, ինչ իր չորս հարեւաններից երկուսի՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ չունի համարժեք բնականոն հարաբերություններ: Եթե երկրորդի հետ այդ իրավիճակի հիմնական պատճառը մի փոքր այլ է, ապա Ադրբեջանի հետ շատ հստակ է, չնայած երկրորդի դեպքում էլ խնդիրն անուղղակի ձեւով պայմանավորված է այս փուլում

 

Արցախի Հանրապետության անկախության դե ֆակտո կարգավիճակով: Միաժամանակ այս գործընթացը, այն է՝ կոնֆլիկտի խաղաղ կարգավորումը, կարող է ձգձգվել շատ երկար ժամանակով, իսկ Արցախում ապրող ժողովուրդը պետք է օգտվի միջազգայնորեն ընդունված մարդկանց իրավունքների, կենսամակարդակի ապահովման եւ անվտանգության բոլոր իրավունքներից:

 

Դրանցից մեկն էլ տրանսպորտային, մասնավորապես՝ Արցախի օդային խաղաղ երկնքի ապահովումն է. տվյալ դեպքում խոսքը քաղաքացիական ավիացիայի մասին է: Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում վաղուց արդեն օդանավակայանը պատրաստ է շահագործման, սակայն Ադրբեջանի կողմից Արցախի եւ այնտեղ ժամանող հյուրերի, խաղաղ բնակիչների օդային իրավունքների պաշտպանությունը խիստ հարցականի տակ է:

 

Սա կոնկրետ հարց է, եւ իմ կարծիքով մեր խորհրդարանական վեհաժողովի կողմից պետք է արժանանա իրավական եւ քաղաքական գնահատականի: Եթե Ադրբեջանը տարիներ շարունակ հրաժարվում է կատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների պահանջը, այն է՝ կոնֆլիկտի շփման գծի ամբողջ երկայնքով տեղադրել հրադադարի ռեժիմի խախտումների արձանագրման մալուխային համակարգ, սա նույնպես մեկ հավելյալ ապացույց է այդ երկրի իրական նպատակների մասին:

 

Դե ինչ, կսպասենք եւ կհետեւենք ապագա զարգացումներին: Եվ վերջում՝ Ադրբեջանը ցանկություն է հայտնել ադրբեջանա-արցախյան սահմանները հատած երկու ահաբեկիչների փոխանակել մոլորությամբ սահմանին մոտ գտնված եւ ադրբեջանի ահաբեկիչներից առեւանգված այլ երկու խաղաղ բնակիչների հետ: Դատեք ինքներդ:

 

Վերջում ցանկանում եմ անդրադառնալ Ադրբեջանի մեր գործընկերների ելույթներին: Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամադ Սայիդովը եւ պատվիրակության անդամ Ռաֆայել Հուսեյնովը իրավունք չունեն գնահատական տալու Հայաստանի պատվիրակության աշխատանքներին: Նրանք այստեղ մշտապես զբաղված են ապատեղեկատվություն տարածելով»:

 

IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network