Yerevan, 10.June.2026,
00
:
00
BREAKING


Գագիկ Բեգլարյանը Բրազիլիայում ներկայացրել է ՀՀ-ում երթևեկության անվտանգության բարելավմանն ուղղված աշխատանքները

SOCIETY

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 18-ին և 19-ին մասնակցել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության աջակցությամբ Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում անցկացվող «Գլոբալ ճանապարհային անվտանգության բարելավում. արդյունքների հասնելու ժամանակն է» խորագիրը կրող Անվտանգության հարցերով համաշխարհային 2-րդ ներկայացուցչական  համաժողովին։ Ինչպես  տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից, համաժողովին մասնակցել են 130 երկրների պատվիրակություններ, որոնց կազմում են եղել պատասխանատու ոլորտների  բարձրաստիճան ներկայացուցիչներ աշխարհի տարբեր երկրներից։

Բացման հանդիսավոր արարողությանը ողջույնի խոսքով հանդես է եկել Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նախագահ տիկին Դիլմա Ռուսեֆը, ելույթ են ունեցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Մարգարետ Չանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Համաժողովում քննարկվել են ճանապարհային անվտանգության խնդիրներին առնչվող այնպիսի հիմնահարցեր, ինչպիսիք են ճանապարհային անվտանգության մարտահրավերները, դրանց հաղթահարման տեխնիկական և իրավական ուղիները, ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով մահացության և վնասվածքների կրճատման ուղիները և այլ հարցեր։

Համաժողովի ընթացքում հայկական պատվիրակությունը ներկայացրել է Հայաստանում ճանապարհային երթևեկության անվտանգության բարելավման ուղղությամբ իրականացված աշխատանքները։ Մասնավորապես, ՀՀ կառավարության կողմից ընդունված Ճանապարհային անվտանգության ազգային ռազմավարությունը, ըստ որի` ընդունվել են ճանապարհային անվտանգության ապահովման հետևյալ մեխանիզմները. արագաչափերի, ամրագոտիների կիրառման, թույլատրելի արագության և ոչ սթափ վիճակում փոխադրամիջոց վարելու դեպքում օրենքի կիրառման խստացման և այլն։

Բրազիլիայի Դաշնային Հանրապետություն այցի ընթացքում ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հանդիպել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության տրանսպորտի նախարար Անտոնիո Կարլոս Ռոդրիգեսին: Գագիկ Բեգլարյանը բրազիլացի գործընկերոջը ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում ընթացող ճանապարհաշինական ծրագրերը, անդրադարձել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրին՝ նշելով, որ Հայաստանն աշխատում է ճանապարհային անվտանգության տեխնիկական լուծումների բարելավման ուղղությամբ և ճանապարհային անվտանգության աո ւդիտներն արդեն պարտադիր են դառնում բոլոր այն ճանապարհային նախագծերի համար, որոնք ֆինանսավորվում են միջազգային ֆինանսական կառույցների կողմից և ՀՀ պետական բյուջեի միջոցներով:

Հանդիպման ավարտին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարն իր բրազիլացի գործընկերոջը հրավիրել է Հայաստան՝ քննարկելու տրանսպորտի ոլորտում երկկողմ համագործակցության հնարավորությունները: Նախարար Անտոնիո Կարլոս Ռոդրիգեսն ընդունել է հրավերը և պատրաստակամություն հայտնել այցելելու Հայաստան:

Բրազիլիայի Դաշնային Հանրապետություն այցի ընթացքում հայկական պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաև Բրազիլիա քաղաքի ճանապարհային ոստիկանության ղեկավարի, Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Սերբիայի, Ավստրալիայի պատվիրակությունների հետ։ Քննարկվել են ճանապարհատրանսպորտային ոլորտի կարգավորման, երթևեկության կազմակերպման, ճանապարհային անվտանգության ապահովմանն ուղղված փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

Ճանապարհային անվտանգության հարցերով համաշխարհային 2-րդ ներկայացուցչական համաժողովում ՄԱԿ-ի ավելի քան 130 երկրների կողմից հավանության է արժանացել համաժողովի հռչակագիրը։ Հռչակագրի ընդունմամբ վերահաստատվել են այն նպատակները, որոնք միտված են մինչ 2020թ. ամբողջ աշխարհում ճանապարհատրանսպորտային պատահարների արդյունքում մահացության, վիրավորների 50 տոկոսով կրճատման և ռիսկային 5 հիմնական գործոնների վերաբերյալ (ամրագոտի, պաշտպանիչ գլխարկ, պաշտպանիչ սարքեր երեխաների համար, ոչ սթափ վիճակում մեքենայի վարում, արագության գերազանցում) համապատասխան օրենսդրության ընդունմանը:

 

Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia