Հայաստանի 19 համայնքում անցկացված ՏԻՄ ընտրություններին մասնակցությունը կազմել է 48.72 տոկոս
SOCIETYՀայաստանի 19 համայնքում անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցությունը, նախնական տվյալներով, կազմել է 48.72 տոկոս։ Այդ մասին տեղեկանում ենք ԿԸՀ կայքից: Ընտրատեղամասերում ընթանում է ձայների հաշվարկը:
Հիշեցնենք, որ այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվում Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերի 19 համայնքում, որոնցից 13-ում ընտրությունները հերթական են, իսկ 6-ում՝ արտահերթ:
Նշված համայնքներից 12-ում ընթանում են միայն համայնքի ղեկավարի, 6 համայնքում` միայն ավագանու անդամի, և մեկ համայնքում միաժամանակ անց են կացվում համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well
5
Idram and IDBank Support Startups at Seaside Startup Summit



