Աբովյան քաղաքի փողոցներից մեկում «ջրհեղեղ» է
SOCIETY
Աբովյան քաղաքի Էլար թաղամասի 5-րդ փողոցը երեկ տեղացած անձրեւի հետեւանքով անձրեւաջրով է ծածկվել։
Ֆեյսբուքյան օգտատեր Արմեն Հովհաննիսյանը ջրով ծածկված փողոցից տեսանյութ է հրապարակել եւ կից գրել. «Աբովյանի քաղաքապետարանը կառավարության հրատապ լուծում պահանջող ծրագրերով իրականացնում է թաղամասի ոռոգման ջրի ջրագծի անցկացում, սակայն շինաշխատանքների ժամանակ տենդերը շահած ընկերությունը թույլ է տվել մի շարք սխալներ եւ արդյունքում սելավատարները փակվել են՝ փոխանակ դրանք աշխատանքները վերջացնելուց հետո մաքրվեն, անհետեւողականության արդյունքում մնացել են այդպես խցանված, ինչը առիթ է հանդիսանում անձրեւների ժամանակ, որպեսզի անձրեւաջուրը լցվի փողոցի տները»։
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well
5
Idram and IDBank Support Startups at Seaside Startup Summit



