5 կանացի թերություններ, որոնք նյարդայնացնում են տղամարդուն
LIFE
Սիրող տղամարդը գրեթե չի նկատում իր սիրելիի թերությունները, սակայն կան որոշ կամակորություններ, որոնք տղամարդիկ տանել չեն կարողանում: Դրա համար հարկավոր է հիշել այն երևույթները, որոնք կարող են խնդիրների ու վեճերի առիթ դառնալ և աշխատել ուղղել դրանք: Past.am-ը ներկայացնում է 5 կնացի թերություններ, որոնք նյարդայնացնում են տղամարդուն:
1. Հեռախոսային շատախոսություն Տղամարդիկ չեն սիրում շատախոսությունը և հատկապես հեռախոսային շատախոսությունը, բայց, որպես կանոն, աչք են փակում դրա վրա, սակայն եթե ձեր հեռախոսազրույցները տևական են և կարող են շարունակվել օրերով, դա կարող է վեճերի և հիասթափության առիթ դառնալ:
2. Բամբասանքներ Առաջին կետից առաջանում է երկրորդը: Հեռախոսազրույցների մեծ մասի հիմքում ընկած է բամբասանքը: Բամբասկոտ կանայք շատ տգեղ են դիտվում տղամարդու աչքում, քանի որ այդ պահվածքը հիմարության նշան է: Արժե զբաղվել այդ վատ բնավորության վերացման աշխատանքներով կամ պարզապես քիչ շփվել բամբասելու սովորություն ունեցող ընկերուհիների հետ:
3. Հիմարություն Միայն առաջին հայացքից է թվում, թե տղամարդիկ իրենց կողակցին ընտրում են միայն գեղեցկության համար: Իհարկե, յուրաքանչյուր տղամարդ փնտրում է գեղեցիկ աղջկա, սակայն եթե նա այնքան անտեղյակ է ամեն բանից, որ չի կարող մինիմալ ինտելեկտուալ զրուցակից լինել, ապա դա կարող է նյարդայնացնել տղամարդուն, և այդ հարաբերությունները երկար կյանք չեն ունենա: Նման աղջկան անհարմար է ներկայացնել ընկերներին կամ կարևոր միջոցառումներին ներկայանալ նրա հետ:
4. Խանդ Խանդը սիրո դրսևորում է, սակայն շատ կանանց մոտ այն տղամարդուն կառավարելու միջոց է դառնում: Նման հարաբերությունները կարող են վեճի առիթ դառնալ, իսկ եթե կինը չհասկանա, որ յուրաքանչյուր մարդ ունի իր անձնական տարածքի իրավունքը, հարաբերությունները կարող են մոտենալ ավարտին:
5. Անվերջանալի գնումներ Կնոջ՝ անվերջ գնումներ անելու ցանկությունը նրան ուրախ ու հաճելի օր կարող է տրամադրել, սակայն տղամարդկանց համար անհասկանալի է, թե ինչպես կարելի է մեկ զգեստի կամ կոշիկի համար մտնել տասը կամ տասնհինգ խանութ: Այս գործընթացը տղամարդուն կարող է նյարդայնացնել, դրա համար ավելի լավ է գնումներ կատարել ընկերուհու հետ:




















































