Արթուր Վանեցյանն Արցախում է (ֆոտո)
PHOTOՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն, Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ Սրբազանի հրավերով այս պահին գտնվում է Արցախում: Այս մասին տեղեկատվությունը մեզ հետ զրույցում հաստատեց Պարգեւ Սրբազանը:
«Ես եմ հրավիրել Վանեցյանին, որովհետեւ վաղուց եմ ճանաչում նրան, իմ ընկերոջ զավակն է: Թեմի 30-ամյակին ով ուզում գալիս է, նույնիսկ վեհափառն է արձագանքել »,-ասաց նա` նշելով որ երեկոյան ժամանած հյուրերի հետ հավաքվելու են:
Նա ասաց, որ տեղյակ չէ` Վանեցյան Արցախում հանդիպումներ ունենալու է, թե` ոչ:
Հիշեցնենք, որ Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել սեպտեմբերի 16-ին:

1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



