Yerevan, 23.June.2026,
00
:
00
BREAKING


«Ժո­ղո­վուրդն ի՞նչ անի, բա մարդ­կանց ո՞վ պի­տի պաշտ­պա­նի». Տաշ­տու­նում 3 տա­րե­կա­նից բարձր երե­խա չկա

SOCIETY

Տաշտուն գյուղում պտղատու ծառերը շատ են: Ծառերի վրա՝ հասած բերք, կեսը՝ ծառին, կեսը՝ գետնին: Բայց հավաքող չկա, որովհետև ամեն երկրորդ տան դռան վրա կողպեք կա: Տաշտուն բնակավայրը Սյունիքի մարզի Մեղրիի շրջանում է:

Սահմանամերձ է, ամենաբարձրադիր գյուղերից մեկն է՝ մոտ 2000 մետր բարձրության վրա, ուր ապրելն այդքան էլ հեշտ չէ: Նախօրեին ուժեղ քամի էր եղել, թափել նաև Փարսի Գևորգյանի տան ծառերի բերքի մի մասը: Չէր նեղսրտում, որովհետև թափված տանձից օղի էր թորում:

Երիտասարդ ընտանիքի հայրը միայն հանգստյան օրերին է գյուղ գալիս, ապրում է Մեղրի քաղաքում:

«Գյուղում ծնվել եմ, մեծացել, ամուսնացել, բայց որ դպրոց ու մանկապարտեզ չկա, ստիպված կնոջս ու երեխաներիս հետ Մեղրիում եմ ապրում: Եթե այստեղ երեխա են ունենում, ու նրանք դառնում են դպրոցի և մանկապարտեզի տարիքի, ստիպված գյուղից հեռանում են: Գյուղում երիտասարդներ չկան, մեծահասակներ են հիմնականում:

Հիմա գյուղում երկու փոքր երեխա կա, բայց մինչև 3 տարեկանը գյուղում կպահեն, հետո իրանք էլ կգնան: Հիմնականում աշխատանքի, դպրոցի ու մանկապարտեզի համար են գնում: Էստեղ հիմնական զբաղմունք չկա:

Անասնապահությունն ու հողագործությունն է, բայց այստեղ Սիսիանի գյուղերի նման չէ, որտեղ կաթը դռնից են առնում: Էստեղ մթերման հնարավորություն էլ չկա»,-«Փաստի» հետ զրույցում պատմում էր Փարսին, երբ այդ պահին դաշտից տուն եկավ մայրը՝ տիկին Սաթիկը, որն, ի տարբերություն որդու ընտանիքի, մշտապես գյուղում է: 

«Հիմա գյուղի մեծ ծաղիկները երկուսն են»,-միանում է զրույցին ու ցույց տալիս թոռներին:

«Բայց իրանք էլ կգնան, մենակ ամառներն են գալիս: Մեր գյուղում 3 տարեկանից բարձր էրեխա չկա: Բայց 15 տարի մանկապարտեզի վարիչ եմ աշխատել:

Առաջ մանկապարտեզ, դպրոց կար: Ֆաբրիկա էլ կար՝ փակվեց: Բոլորը գնացին, ծերացած գյուղ դարձավ: Որ գյուղերը քանդում են, չեն մտածում՝ վերջն ի՞նչ է լինելու: Մարդա մի դրոշակ են վերցնում, ընկնում փողոցները՝ «էս հանքը մի՛ բաց արեք, էն հանքը մի՛ բաց արեք»: Հայաստանում ո՛չ նավթ կա, ո՛չ գազ: 

Տե՛ս՝ պարսկական գազը գնում է մեր տան դռներով, բայց մենք գազ չունենք: Հայաստանի ամենածայրամասային գյուղերում բնական գազ կա, բայց ինչու է գազը գնում, իսկ մեր ժողովուրդը դրանից չի օգտվում: Մենք էլ փայտ ենք վառում, բայց էդ էլ չեն թողում հիմա: Ասում ա՝ անտառին ձեռք մի՛ տուր:

Տես՝ ինչ օրենքներ ա սահմանում:

Նայում եմ խորհրդարանը՝ օձերին պաշտպանում են, գազաններին պաշտպանում են, բա մարդկանց ո՞վ պիտի պաշտպանի: Անտառը մի կտրի, սա մի՛ արա, նա մի՛ արա: Լավ՝ չանենք, բայց էս գյուղի ժողովուրդն ի՞նչ անի: 

9 ամիս սառնամանիք է, ի՞նչ անեն: Էնա որ մարդիկ իրենց հույսն իրենց վրա պետք է դնեն, որ կարողանան գոյատևել: Էդ հեղափոխությունն էլ դերասանություն էր:

Դրոշակը վերցրեց, գնաց, հիմա իրա վախտ ուրիշն ա դրոշակ վերցնում: Փողոցներ դուրս գալո՞վ ենք պետություն հիմնում, մենք ծաղրի առարկա չենք, ամբողջ Հայաստանը չգիտեմ ինչ են սարքել, չի կարելի: Որը գալիս, քանդում է, բայց բան չի ստեղծում»,-ասում է տիկին Սաթիկը:

Չնայած դժվարություններին, տիկին Սաթիկը գյուղից հեռանալու ցանկություն չունի. «Տղաս ասում ա՝ արի, բայց չեմ ուզում գնամ, օջախս չեմ թողնի»:

Տիկին Սաթիկի նման գյուղում մշտապես բնակվող 60-70 հոգի կա: Տաշտունի վարչական ղեկավար Հենրիկ Գաբրիել յանի տվյալներն են, որի խոսքով, ժամանակին 160 տնտեսություն են ունեցել, իսկ այսօր հաշվառված է 37-ը, բայց, ըստ էության, 22 տնտեսություն կա:

«Արդեն 3 տարի է՝ դպրոց չկա, ինչի պատճառով երիտասարդները հիմնականում դուրս են գալիս: Ոսկու վերամշակման ֆաբրիկա կար, դա էլ փակվեց, գործարան էին բացելու… Ընդհանուր գյուղապահպանության խնդիր կա: 

Պայմաններ են պետք՝ մանկապարտեզ, դպրոց, որ երիտասարդ ընտանիքները գյուղից չհեռանան: Ես տարիների ընթացքում ներգաղթի ակնկալիք ունեի, որ գյուղը ոչ թե որպես գյուղատեղ, այլ որպես գյուղ մնար, որ հողի ու գուղատնտեսության հաշվին կապրեին: Իրականում հրաշք բնություն ունենք»,-ասում է նա ու շեշտում վառելիքի խնդրի մասին:

«Ես կողմնակից չեմ անտառ հատելուն: Ոչ ոք մեր գյուղում չի ուզում ծառ կտրի: Մենք քննարկել ենք արևային պանելների հարցը, առաջարկել, որ գոնե մի այլընտրանքային բան լինի: Բայց այլըտրանք էլ չկա… Ոչ ոք կողմ չէ ծառ կտրելուն, բայց այլընտրանք էլ չկա: Լավ՝ էս ժողովուրդն ի՞նչ անի:

Հեռու ենք Մեղրիից, շուկայից, բուժկետ էլ չկա, մի քերծվածքի համար անգամ Մեղրի պիտի հասցնեն, բայց ամեն մեկն ի վիճակի չէ»,եզրափակում է Հ. Գաբրիել յանը:

Նյութը պատրաստվել է Հայաստանում միգրացիոն քաղաքականության միջազգային կենտրոնի գրասենյակի կազմակերպած մեդիատուրի շրջանակներում:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia