«Վարչապետը դրանով խնդիրներն է արձանագրել». Նախարարը՝ «վնգստացող դատավորներ» արտահայտության մասին
POLITICSԸնդհանուր կոնտեքստից խոսքը կտրել եւ դա տարածել ամբողջ դատական իշխանության վրա, ու դա ներկայացնել որպես ճնշում դատական համակարգի նկատմամբ, ես կարծում եմ՝ անտեղի շահարկում է: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 27-ին լրագրողների հետ զրույցում նշեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը «վնգստացող դատավորների» մասին, նաեւ դատարանների արգելափակումը ճնշում է դատական իշխանության նկատմամբ:
«Վարչապետի ցանկացած խոսք պետք է դիտարկել ընդհանուր կոնտեքստում, թե նա ինչ նկատի ունի, ինչի մասին է խոսում: Ինքը դրանով խնդիրներն է արձանագրել: Որոշ խնդիրներ կան, բայց հետո դա ներկայացնել, որ դա ճնշում է, բոլոր դատավորներն անկախ չեն, նման բան երբեւէ չի հնչել կառավարության կողմից»:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
3
Results of the Junius Tournament Announced: The Next Round Ahead
4
Customer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” Branch
5
Ucom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF Com...



