Զորավարժություն. զորամասերը կատարել են զորքերի վերախմբավորում և անցել պաշտպանության
SOCIETYԶինված ուժերի թիկունքի վարչության զորամասերը ռազմավարական զորավարժության շրջանակում բերվել են մարտական պատրաստականության «Լրիվ» աստիճանի:
Հայաստանի ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ սահմանված ժամկետում կազմակերպվել է պատերազմական հաստիքների և կցագրված անձնակազմի համալրումը, բացազատվել են հրամանատարական և ղեկավարման կետեր: Ստորաբաժանումները դուրս են բերվել մարտական կիրառման շրջաններ:
Բացի այդ, 4-րդ զորամիավորման ենթակա զորամասերը ռազմավարական զորավարժության շրջանակում կատարել են զորքերի վերախմբավորում և անցել պաշտպանության:
Հակառակորդի հետախուզական միջոցներից պաշտպանվելու համար քողարկվել են սպառազինությունը և ռազմական տեխնիկան, հենակետերը և ուսումնական կետերը:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well
5
Idram and IDBank Support Startups at Seaside Startup Summit



