Խաչանովի հետ մրցախաղում մրցավարին եւ երկրպագուներին անպատվելու համար Կիրյոսը 16 շաբաթով հեռացվեց թենիսից
SPORTՊրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (АТР) ավարտել է ավստրալացի թենիսիստ Նիկ Կիրյոսի նկատմամբ հետաքննությունը եւ նրան 16 շաբաթով հեռացրել է թենիսից։ АТР-ն հետաքննությունը սկսել էր ԱՄՆ-ի Ցինցինատի քաղաքում անցկացված «Մասթերս» մրցաշարի երկրորդ շրջանի հանդիպումից հետո։
Ռուսաստանցի Կարեն Խաչանովի հետ 1։2 հաշվով տանուլ տված մրցախաղում Կիրյոսը բազմիցս անպատվել էր մրցավարներին եւ երկրպագուներին։
Որակազրկումից բացի Կիրյոսը տուգանվել է 25 հազար դոլարով։ Ցինցինատիի մրցաշարում նա տուգանվել էր 113 հազար դոլարով։ Բացի այդ 16 շաբաթվա որակազրկման ավարտից հետո մեկ տարվա ընթացքում նմանատիպ խախտումների դեպքում АТР-ն նոր հետաքննություն կսկսի Կիրյոսի նկատմամբ։
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



