Yerevan, 25.April.2026,
00
:
00
BREAKING


Ինչո՞ւ ներդրումներն այդպես էլ չհոսեցին Հայաստան

ANALYSIS

Իշխանափոխությունից հետո մարդկանց մոտ հույսեր արթնացան, թե երկրի տնտեսական զարգացումը նոր փուլ է թևակոխելու, և օտարերկրյա ներդրողներն իրար հերթ չեն տալու մեր երկրում ներդրումներ կատարելու համար։ 

Իսկ անցած տարվա աշնանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտության մասին՝ որպես դրա համար հիմնավորում ներկայացնելով նաև ներդրումների բացակայությունը։

 

Սակայն դեկտեմբերին ընտրությունները տեղի ունեցան, Փաշինյանին հաջողվեց ստանալ ձայների ճնշող մեծամասնությունը և կառավարություն ձևավորել, որն արդեն ինն ամիս է, ինչ աշխատում է, սակայն այդպես էլ ներդրումները չեկան։ 

Թերևս ներդրումների բացակայությունն է պատճառը, որ Փաշինյանը ստիպված է լինում նորից բացում կատարել այն գործարանների և հիմնարկների համար, որոնց բացումը մեկ անգամ արդեն տեղի է ունեցել նախկինում, և որի մասին մամուլը բազմիցս գրել է։

 

Քանի որ ներդրումների հոսքը հնարավոր չի լինում ապահովել, տեղաշարժ ցույց տալու համար Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվում է միայն մանր ձեռնարկատերերի հաջողության պատմություններով, որին հասնելու գործում ներկայիս կառավարությունը որևէ լումա չի ունեցել։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Ներկայումս Հայաստանի համար խնդիր է ոչ միայն օտարերկրյա ներդրումների հոսքը ապահովելը, այլև ներդրումների արտահոսքը կանխելը, ներքին ներդրողներին փայփայելը, այլ ոչ թե հիվանդագին մոլուցքով ի դեմս բոլոր նրանց անընդհատ խաբեբաներ տեսնելը։

Մասնագետների համոզմամբ, դարձյալ ներդրումների բացակայությամբ է պայմանավորված, որ վարչապետ Փաշինյանը մեծապես շահագրգռված է Ամուլսարի ոսկու հանքի շահագործմամբ, քանի որ հանքի փակման դեպքում «Լիդիան» ընկերությունը խոստանում է դիմել արբիտրաժային դատարան և փոխհատուցում ստանալ Հայաստանից։

Իսկ այս գործընթացը վատ ազդեցություն կունենա Հայաստանի իմիջի վրա, և ներդրումների արտահոսք տեղի կունենա։

Իսկ ինչո՞վ է պայմանավորված այն, որ ներդրողները ցանկություն չունեն փող դնել մեր երկրում։ 

Առաջին հերթին ներդրումների բացակայությունը կապված է երկրում տիրող քաղաքական անորոշ և անկայուն վիճակով, երբ կարճ ժամանակահատվածում կարող են ընդունվել միմյանց հակադիր և տարերային որոշումներ, կարող են ճնշումներ բանեցվել տնտեսվարողների նկատմամբ, երբ պարբերական և բեմականացված արհեստական ստուգումների արդյունքում խաթարվում է տնտեսվարողների գործունեությունը։

Բացի այդ, բարվոք չէ նաև Հայաստանի ներդրումային միջավայրը։ Կառավարությունը չունի ներդրումների խրախուսման հստակ ռազմավարություն։ 

Միայն տեղի ունեցած հեղափոխության փաստը բավարար չէ, որ օտարերկրյա գործարարները ներդրումներ կատարեն Հայաստանում, պետք է բարելավվի օրենսդրությունը, և ստեղծվեն գրավիչ պայմաններ ներդրումների խրախուսման համար։

 

Ներդրումների բացակայության հաջորդ պատճառը մեր արտաքին գործընկերների հետ հարաբերություններում առաջընթացի բացակայությունն է։ 

Օրինակ՝ մեր թիվ մեկ տնտեսական գործընկերոջ՝ Ռուսաստանի հետ հարաբերություններում ոչ միայն անորոշ վիճակ է ստեղծվել, այլև վստահության պակասի տարրեր են նկատվում, ինչն էլ պատճառ է դարձել, որ չկան այդ երկրից սպասված ներդրումները։ 

Ավելին՝ գազի գնի թանկացման սպասումը և դրա արդյունքում հնարավոր թանկացումների ալիքը վանում են գործարարներին Հայաստանում տնտեսական գործունեություն իրականացնելուց։

 

Ներդրումներ չկան նաև Հայաստանի մյուս գործընկեր երկրներից։ Ներդրումային ծրագրերը բացակայում են այնպիսի հզոր տնտեսություն ունեցող երկրներից, ինչպիսիք են ԵՄ անդամ երկրները, Չինաստանը և ԱՄՆ-ն։ Իսկ այս օրերին ԱՄՆ-ում գտնվող վարչապետ Փաշինյանի՝ Հայաստանում ներդրումներ կատարելու հիմնավորումներն ընդամենը դեկլարատիվ բնույթ ունեն ու տեղավորվում են միայն համակարգային կոռուպցիայի վերացման միֆական դրվագներում։

Եթե կառավարությունը իրապես ուզում է հասնել Հայաստանի ներդրումային միջավայրի բարելավմանը, ապա պետք է մշակի ներդրումների խրախուսման հստակ ռազմավարություն, երբ ներդրումների խրախուսումը կիրականացվի քայլ առ քայլ, իսկ դեկլարատիվ հայտարարություններին կփոխարինեն կոնկրետ փաստերը, որոնցով հնարավոր կլինի բազմակողմանիորեն ցույց տալ, թե ինչով է գրավիչ Հայաստանը ներդրումների իրականացման տեսանկյունից, ինչ հաջողված օրինակներ կան և ինչով է պատրաստվում աջակցել կառավարությունը ներդրողներին։

Եվ ոչ թե բացարձակ հակառակը, ինչի ականատեսն ենք այսօր:

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation