Yerevan, 01.April.2026,
00
:
00
BREAKING


Փաշինյան- Վանեցյան անձնական բնույթի կոնֆլիկտը, սրանալով, քաղաքական բնույթ է ստանում. Ստեփան Դանիելյան

POLITICS

Past.am

Բացարձակապես անհասկանալի էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ԱՄՆ-ում  մարդկանց առջև, որոնք Հայաստանի ներքաղաքական կյանքում ներգրավված չեն եւ խոսել Վանեցյան մասին եւ այլն շատ անտեղի է: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

 Ըստ նրա, Նիկոլ Փաշինյանը, գնալով Լոս Անջելես տեղի հայ համայնքի հետ հանդիպմանը, նաեւ իր ելույթում մեսիջներ պետք է  ուղղեր Սփյուռքի մյուս համայնքերին. «Ի՞նչ գործ ունի նա այդ ելույթի ժամանակ անդրադառնում է Վանեցյանին, անդրադառնում է պատիժներին, ընդհանրապես անդրադառնում է Հայաստանի ներքաղաքական կյանքին։ Եթե նա Միացյալ նահանգներում ելույթ է ունենում, ապա, իմ կարծիքով, այդ ելույթը պետք է երկու հատված ունենար. լինեին մեսիջներ՝ ուղղված ԱՄՆ-ին եւ արտաքին քաղաքականությանը:  Եւ մյուս  հատվածը պետք է լիներ՝ առհասարակ ինչպես է տեսնում Հայաստան-սփյուռք հարաբերությունները տվյալ դեպքում Միացյալ նահանգների կոնտեքստում։ Եւ ելույթ ունենալ մարդկանց առաջ, որոնք Հայաստանի ներքաղաքական կյանքում ներգրավված չեն եւ խոսել Վանեցյան մասին եւ այլն, բացարձակ անհասկանալի էր, դա նոնսենս էր, դա անտեղի ելույթ էր»։

Անդրադառնալով  Նիկոլ Փաշինյանի եւ Արթուր Վանեցյանի միջեւ առկա հակասություններին՝ Դանիելյանը նշեց, որ դրանք միջանձնային հարաբերությունների արդյունք են առաջին հերթին: «Պատկերացրեք՝ ինչպիսի հրահանգներ է ստացել այդ մարդը, որ ստիպված է եղել հրաժարվել այդ պաշտոնից։ Եւ պատահական չէր, որ նույնը կատարվեց Օսիպյանի հետ, որը նույնպես իր ելույթում սպայի պատվի մասին խոսեց, սպայի ուսադիրների մասին, որից հետո իրեն տարան վարչապետի խորհրդական, այսինքն պատվավոր աքսորի, որ  լռի։ Հայաստնաում շատ կարեւոր բան է փոխվել։ Հայաստանում երկար ժամանակ կար ինքնավերարտադրվող իշխանություն, եւ երբ որ իրավապահ մարմինները ստանում էին հրահանգներ՝ օրինական կամ անօրինական, իրենք գիտեին՝ իրենց մեջքին կա իշխանություն։ Սակայն հիմա իրավիճակ է փոխվել։ Կյանքը ցույց տվեց, որ այդ իշխանությունը կարող է փոխվել, եւ այդ ոստիկանները կարող են պատժվել իրենց օրկնական կամ անօրինական արաքների համար։ Եւ պատկերացրեք՝ ոչ ոք վստահ չի՝ մի տարի հետո իշխանություն կփոխվի, թե՝ չի փոխվի։ Եւ իրավապահ մարմինների ներկայացուցիչները արդեն ցանկացած հրամանի մասին մտածում են՝ եթե ես այսօր դա կատարեցի, վաղը ինչ է լինելու, դրա հետեւանքները որոնք են լինելու։ Այդ առումով ես կարծում եմ՝ շատերը արդեն կհրաժարվեն կատարել այդ հրահանգները, եւ մարդիկ այս նոր իրավիճակը այնքան էլ լավ չեն հասկանում։ Ես  կարծում եմ, որ սա առաջին անձնական բնույթի կոնֆլիկտ է, եւ այդ անձնական բնույթի կոնֆլիկտը արդեն սրանալով, թեժանալով քաղաքական բնույթ է ստանում»։

Դանելյանի գնահատմամբ՝ Վանեցյանին քաղաքական պերսոնա դարձրեց Նիկոլ Փաշինյանը, քանի որ ԱԱԾ-ի վրա դրվեցին այնպիսի գործառույթներ, որոնք այդ կառույցին չեն վերաբերում եւ ԱԱԾ-ի ղեկավարին դարձրին հրապարակային դեմք։

«Դա մի դեմք է, որը պատժում է նախկիններին հանցագործությունների համար, եւ ինչ-որ Ռոբին Հուդ էր, որը հավաքվածը պետք է բերեր, ժողովրդին բաժաներ։ Եւ այս ժամանակ նույն Նիկոլ Փախինյանին նման կերպար պետք էր իր իշխանությունը ամրապնդելու համար։ Եւ, ըստ էության, Վանեցյանին իրենք սարքեցին քաղաքական դեմք։ Բնականաբար նման մեծ ռեյտինգ ունենալով, պաշտոնաթող լինելով, նույնիսկ իր կամքից անկախ, եթե նա նույնիսկ չցանկանա դառնալ քաղաքական դեմք, իրեն կդարձնեն քաղաքական դեմք՝ անկախ իր կամքից։ Իսկ գուցե այդ դերը իր դուրը գա նաեւ հետագայում»,- նշեց քաղաքագետը։

IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network