Ազգային ժողովում անվտանգությունը խստացվել է
SOCIETYԵրկու օր է՝ Ազգային ժողովի անցակետում անվտանգության աշխատակիցները զինված են: Նկատենք, որ նախկինում անվտանգության աշխատակիցներն իրենց հետ զենք չէին կրում, իսկ հիմա նույնիսկ պայուսակների պարունակությունը ստուգող աշխատակիցները զենքը ձեռքից բաց չեն թողնում: Զենքով անվտանգությունն ապահովող աշխատակիցներ կարելի է տեսնել նաև Ազգային ժողովի բակում: Past.am-ի տեղեկությունների համաձայն՝ անվտանգության նման միջոցառումները պայմանավորված են աշխարհում ահաբեկչության սպառնալիքներով:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայում և Լիբանանում ահաբեկչական գործողությունների ալիքից հետո «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը հայտարել էր ՌԴ-ում, Անգլիայում, Իտալիայում և եվրոպական այլ երկներում ահաբեկչական գործողություններ կազմակերպելու մտադրությունների մասին:
Թերևս, Հայաստանն ահաբեկչության վտանգի առումով տարածաշրջանում անվտանգ երկիր է համարում, սակայն հաշվի առնելով ահաբեկչության վտանգները՝ Ազգային ժողովում որոշել են խստացնել անվտանգությունը անախորժ իրավիճակներից զերծ մնալու համար:
Լիլիթ Լալայան



