Yerevan, 07.May.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ)․ Արցախի «Տատիկն ու պապիկը» «երիտասարդացել» են

SOCIETY

ՏՈՆԵՐ

Մոզամբիկ՝ Հեղափոխության օր, Ֆրանսիա՝ Խարկիների հարգանքի ազգային օր (խարկիները ալժիրցի մուսուլման զինծառայողներ են):

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1796 – ծնվել է բանաստեղծ, մանկավարժ, հասարակական-քաղաքական և եկեղեցական գործիչ, Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Հարություն Ալամդարյանը:

1939 –ծնվել է հայազգի մեծանուն բևեռախույզ, գիտնական, հասարակական-քաղաքական գործիչ Արթուր Չիլինգարովը:

1944 –վախճանվել է բանասեր, գրականագետ, բառարանագիր Մանուկ Աբեղյանը:

1944-ծնվել է քաղաքական, պետական գործիչ Բաբկեն Արարքցյանը:

1991-սկսվել է Ստեփանակերտի ռմբակոծությունը «Ալազան» հակակարկտային կայանքներով, որը շարունակվել է 120 օր:

1992- Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվել է կրակի դադարեցման համաձայնագիր:

2005- ամերիկյան«Ֆորբս» հանդեսը գրել է, որ ամերիկահայ մեծահարուստ Քըրք Քըրքորյանը իր կարողությունը հասցրել է 10 միլիարդ դոլարի և ներկայումս 19-րդ հարուստ մարդն է աշխարհում:

2007-Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ եթե Տեր-Պետրոսյանը մասնակցի առաջիկա նախագահական ընտրություններին, ապա կդառնա «շարքային ընդդիմադիր գործիչ»:

2013-ղարաբաղցի «Տատիկն ու պապիկը» «երիտասարդացել են»: Արցախի ամենահայտնի տեսարժան վայրը վերանորոգվել և բարեկարգվել է։

2017-Աբովյան քաղաքում գործող «Սիփան» պահածոների և ոչ ոգելից ըմպելիքների գործարանում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով երկու քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց:

ԱՇԽԱՐՀ

275 – վախճանվել է Հռոմի կայսր Ավրելիանոսը:

275 – Հռոմի Սենատը կայսր է հռչակել Տակիտոսին:

1066-կայացել է Ստամֆորդ-Բրիջի ճակատամարտը, որը վիկինգների՝ 200 տարի տևած «անգլիական արշավանքների» վերջին ճակատամարտն է. նորվեգական թագավոր Հարալդի բանակը գլխովին ջախջախվել է Գոդվինսոնի ղեկավարած անգլոսաքս բանակի կողմից:

1396– Նիկոպոլիսի ճակատամարտում թուրքերի կողմից կրած ջախջախիչ պարտությամբ ավարտվել է խաչակրաց վերջին լայնածավալ արշավանքներից մեկը:

1493– Քրիստափոր Կոլումբոսը սկսել է իր երկրորդ ճանապարհորդությունը դեպի Ամերիկա:

1513 —իսպանացի կոնկիսկադոր Վասկո դը Բիլբաոն իր ջոկատով հատել է Պանամայի պարանոցը և դարձել Խաղաղ օվկիանոս հասած առաջին եվրոպացին:

1555– ստորագրվել է Աուգսբուրգի հաշտությունը (Աուգսբուգի համաձայնագիր)՝ կնքված Աուգսբուրգ քաղաքում Սրբազան Հռոմեական Կայսրության կայսր Կառլոս 5-րդի և Շմալկալդինյան դաշինքի միջև։

1644 –ծնվել է դանիացի աստղագետ Օլե Ռյոմերը:

1683– ծնվել է ֆրանսիացի նշանավոր երգահան Ժան Ֆիլիպ Ռամոնը:

1789-ռուսական բանակի գեներալ-մայոր Դոն Խոսե դը Ռիբասը գրավել է թուրքական Հաջի-Բեյ ամրոցը (ներկայիս Օդեսա քաղաքը):

1818 -անգլիացի բժիշկ Ջեյմս Բլանդելը աշխարհում առաջին անգամ իրականացրել է արյան փոխներարկում մարդուց մարդուն: 

1897– ծնվել է ամերիկացի գրող, Նոբել յան մրցանակի դափնեկիր Ուիլ յամ Ֆոլքները: 

1906 –ծնվել է ռուս կոմպոզիտոր Դմիտրի Շոստակովիչը:

1926 -Հենրի Ֆորդն իր աշխատողների համար սահմանել է 5-օրյա աշխատանքային շաբաթ և 8-ժամյա աշխատանքային օր:

1932– ծնվել է կանադացի դաշնակահար, կոմպոզիտոր Գլեն Գուլդը:

1943-Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում խորհրդային բանակը ազատագրել է Սմոլենսկը:

1949– ծնվել է իսպանացի ռեժիսոր, մեր օրերի նշանավոր կինոգործիչներից մեկը՝ Պեդրո Ալմոդովարը:

1956– շահագործման է հանձնվել տրանսատլանտյան հեռախոսային հաղորդալարը:

1968- ծնվել է ամերիկացի դերասանուհի, երգչուհի Քեթրին Զետա-Ջոնսը:

1970– վախճանվել է գերմանացի հանրահայտ գրող Էրիխ Մարիա Ռեմարկը:

1972 - Նորվեգիայում անցկացված հանրաքվեում ընտրողները մերժել են Եվրամիությանն անդամակցելը:

1974 - «Սայենս» ամսագրում առաջին անգամ բերվել են տվյալներ այն մասին, որ աէրոզոլները քայքայում են Երկրի օզոնային շերտը:

2002 -Ռուսաստանի Իրկուտսկի մարզի Մամսկո-Չույսկի շրջանի Մամա և Վիտիմս ավանների շրջանում ընկել է Վիտիմյան բոլիդը՝ ուղեկցված նշանակալի լուսային և ձայնային էֆեկտներով:

Կամո Խաչիկյան

 

AraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum