Yerevan, 25.April.2026,
00
:
00
BREAKING


Արտաքին քաղաքականության ոլորտում՝ ոչ մի արդյունք

ANALYSIS

Սեպտեմբերի 16-ին վարչապետ Փաշինյանը Վանաձորում կայացած ասուլիսի սկզբում հանդես եկավ Նոր Հայաստանի մասին 100 փաստերի հրապարակումով, որոնք, կարծես, 2019 թ. մայիսի 8-ին վարչապետի առաջին ասուլիսի ժամանակ ներկայացված 100 փաստերի շարունակությունը լինեին:

Ուշագրավ է, որ վարչապետի ներկայացրած 100 ձեռքբերումներում գրեթե անդրադարձ չկար արտաքին քաղաքականությանը վերաբերող արդյունքներին: 100 փաստերի մեջ արտաքին քաղաքականությանը վերաբերող միայն ձևական մի կետ էր տեղ գտել, որում նշվում էր, թե 2019 թ. տարեկան գործողությունների ծրագրի շրջանակում Եվրամիության կողմից Հայաստանին տրամադրվող աջակցությունը ավելացել է 25 մլն եվրոյով։

Արտաքին քաղաքականության մեջ ձեռքբերումների մասին փաստերի բացակայությունը ցույց է տալիս, որ կառավարությունը լուրջ ներուժ չի գործադրել գործընկեր երկրների հետ հարաբերությունները խորացնելու ուղղությամբ: 

Շրջափակման և պատերազմի սպառնալիքի մեջ գտնվող մեր երկրի համար ակտիվ արտաքին քաղաքականությունը և գործընկեր երկրների հետ հարաբերությունների խորացումն ուղղակի անհրաժեշտություն են, սակայն իշխանափոխությունից ի վեր ոչ մի ուղղությամբ շոշափելի արդյունքներ տեսանելի չեն:

Հայ-ռուսական հարաբերություններում, չնայած այն հավաստիացումներին, թե դրանք փայլուն են, անորոշ վիճակ է և նույնիսկ որոշակի անվստահություն է նկատվում: 

Դեռևս անցած տարի ՀՀ վարչապետը ՌԴ նախագահին հրավիրել էր Հայաստան, սակայն այդ այցը այդպես էլ տեղի չունեցավ, իսկ հետո խոսակցություններ տարածվեցին, թե հավանական է, որ Պուտինը չմասնակցի ԵՏՄ երևանյան գագաթաժողովին:

Հիմա էլ ռուսական կողմը հաստատում է, որ Պուտինը հոկտեմբերին մասնակցելու է ԵՏՄ երևանյան գագաթաժողովին, սակայն արդեն խոսվում է, թե վերջինս Հայաստանում մնալու է ընդամենը մի քանի ժամ։

ԱՄՆ-ի հետ մեր հարաբերություններում ևս որևէ առաջընթաց չի նկատվում, քանի որ պոպուլիստական հայտարարություններից բացի ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի հետ աշխատելու քայլեր չեն ձեռնարկվել:

Իսկ ԱԺ նախագահի և վարչապետի՝ ԱՄՆ կատարած այցերը, պարզվում է, միայն «պտիչկա լրացնելու» համար էին: Քանի որ ՀՀ իշխանությունները չեն կարողանում ԱՄՆ-ի կառավարության հետ գործակցության օրակարգ ձևավորել, առիթից օգտվում է Ադրբեջանը՝ հասնելով նրան, որ իրեն հատկացվող օգնությունը կտրուկ ավելացնում է, իսկ Հայաստանին տրամադրվող ռազմական օգնությունը դրա համեմատությամբ մնում է շատ ցածր մակարդակի վրա:

Ինչ վերաբերում է ՀՀ-ԵՄ հարաբերություններին, ապա դրանց բովանդակությունը 2017 թվականին կնքված Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրից այն կողմ չի անցել, և անգամ վիզաների ազատականացման բանակցությունների մեկնարկի մասին դեռևս խոսք չկա:

Չինական ուղղությամբ էլ մեր արտաքին քաղաքականությունը ակտիվացնելու ջանքերը բավարար չեն: Այս տարվա ապրիլին Պեկինում տեղի ունեցավ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» մեգանախագծին նվիրված երկրորդ միջազգային ֆորումը, որի ընթացքում նախանշվեցին մեգանախագծով իրականացվելիք ծրագրերը, և միայն դրանից հետո եղած քննադատությունների ալիքից հետո Նիկոլ Փաշինյանը որոշեց մեկնել Չինաստան

Հայաստանի հարևաններ Վրաստանի և Իրանի հետ հարաբերություններում էլ որևէ դրական տեղաշարժ նկատելի չէ, չկան համատեղ նախագծեր: Ավելին՝ Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների արդյունքում Հայաստանը ճնշումների է ենթարկվում:

Թերևս այս ֆոնին Հայաստանի կողմից Իսրայելում ու Եթովպիայում դեսպանություն բացելը և ռեզիդենտ դեսպան ունենալը մեծ ձեռքբերում է թվում:

Ստացվում է, որ կառավարության գործունեության արտաքին քաղաքականության բլոկը չի արդարացնում սպասելիքները, իսկ այս հանգամանքը չի կարող վրիպել քաղաքացիների աչքերից: 

Եվ պատահական չեն այն խոսակցությունները, թե չի բացառվում, որ Փաշինյանը փորձի արտաքին քաղաքական ձախողումները «բարդել» բացառապես արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի վրա, որպես քավության նոխազի:

Սակայն նշենք, որ Մնացականյանի հրաժարականը հարցի լուծում չի կարող լինել, պետք է լուրջ ռեսուրսներ ներդնել արտաքին քաղաքականության իրականացման ուղղությամբ և, ընդհանրապես, պարզապես պետք է կոնկրետ տեսլական ու պատկերացում ունենալ:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation