«Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարել է ռեկորդային եկամուտ ունենալու մասին
SPORT2018/19 մրցաշրջանում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եկամուտը կազմել է շուրջ 710 միլիոն եվրո, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Ռեկորդային եկամուտից մանչեսթերյան ակումբի շահույթը կազմել է 56 միլիոն եվրո: Ակումբի ղեկավարությունը նախորդ մրցաշրջանից ստացած գումարի մեծ մասը ծախսել է տրանսֆերների վրա:
Այնուամենայնիվ, ռեկորդային եկամուտն ու տրանսֆերները չեն օգնել «Մանչեսթեր Յունայթեդին» հաջողությամբ մեկնարկել Անգլիայի ընթացիկ առաջնությունում: 6-րդ տուրից հետո նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի թիմն ունի ընդամենը 8 միավոր: Սա «Մանչեսթեր Յունայթեդի» վատագույն արդյունքն է Պրեմիեր լիգա փոխադրվելուց հետո:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



