Երևանում թալանել են «ՎՏԲ բանկ»-ի վճարային տերմինալը՝ հափշտակելով թղթադրամի և մետաղադրամի պահոցները. Shamshyan.com
SOCIETYՍեպտեմբերի 22-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ի 2-րդ մասնաճյուղի կառավարիչ Գ.Կ.-ից, ով հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 04:00-ից մինչև 05:30-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բանկին պատկանող՝ Կոմիտասի պողոտա 41 հասցեում տեղադրված վճարային տերմինալի դուռը բացելու միջոցով հափշտակել են թղթադրամի և մետաղադրամի պահոցները:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին, դեպքի վայր է մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը, նաև քննիչները: Փաստի առթիվ քննչական բաժնում նախաքննություն է սկսվել: Վնասի չափը պարզվում է:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



