6-ամյա տղան այրել էր խոտի հակերը
SOCIETYՍեպտեմբեր 21-ին, ժամը 13.10-ին, ՀՀ ԱԻՆ 911 ծառայությունից հաղորդվել է ոստիկանության Արտաշատի բաժին, որ Ներքին Դվին գյուղի 1-ին փողոցում տուն է այրվում:
Մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ ժամը 13.00-ի սահմաններում տանտիրոջ 6-ամյա որդին տանը կից ավտոտնակում խաղալիս, լուցկի է վառել ու գցել ավտոտնակում դասավորված խոտի հակերի վրա։ Այրվել է խոտի շուրջ 350 կապոց:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.00-ին։
Հրդեհի հետեւանքով պատճառվել է մոտ 450.000 դրամի վնաս:
Նախապատրաստվում են նյութեր:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well
5
Idram and IDBank Support Startups at Seaside Startup Summit



