Yerevan, 25.April.2026,
00
:
00
BREAKING


Բո­վան­դա­կա­յին առու­մով՝ թույլ, բայց սպառ­նա­լիք­նե­րով ու պա­թո­սով՝ հա­րուստ

ANALYSIS

Ընթանում է վարչապետի այցը ԱՄՆ: Փաշինյանը Լոս Անջելեսում նախ հանդիպեց ավանդական հայ կուսակցությունների ղեկավար կազմերի, ապա Կալիֆորնիայի հայ համայնքի կառույցների ղեկավարության հետ:

Հատկանշական է, որ այդ հանդիպումներում ՀՀ վարչապետը խոսեց համահայկական օրակարգի ձևավորման և համահայկականության գաղափարի իրագործման անհրաժեշտության մասին: Սակայն Լոս Անջելեսում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում վարչապետը համախմբվածության անհրաժեշտությունն ընդգծելու փոխարեն, փորձեց «հաթաթա» տալ բոլորին՝ նախկիններին, մամուլին, դատարաններին, եկեղեցականներին:

Ըստ վարչապետի, իրենք ասում են, որ մամուլը պետք է ազատ լինի, դատարանները պետք է անկախ լինեն, եկեղեցու ներքին կյանքի մեջ չեն մտնելու, սակայն սրանից դրանց ներկայացուցիչները եզրակացնում են, թե կառավարությունը թույլ է, և ցանկանում են կառավարության ողնաշարը ջարդել: 

Վարչապետն ընդգծեց, որ իրենց ժպիտները թող ոչ ոք որպես թուլություն չընկալի, քանի որ այդպես մտածողները ուժեղ հակահարված կստանան և ծնկի կբերվեն:

Տպավորություն է ստացվում, թե վարչապետն իր գլխավորած կառավարությունը նույնացնում է պետության հետ, սակայն պետք է նկատի ունենալ, որ կառավարությունները կգան ու կգնան, իսկ առաջնայինը պետության ողնաշարն է, որի ամրությունը մշտական պահպանության կարիք ունի: Կառավարությունը պետք է շատ հաճախ նաև քննադատության ենթարկվի, որպեսզի ստիպված լինի աշխատել, ուղղել սխալները և բացթողումները:

Իսկ եթե կառավարության ղեկավարը քննադատություններին պատասխանում է սպառնալիքների լեզվով, սա վկայում է այն մասին, որ կառավարությունն ընտրել է ոչ թե քննադատությունները լսելու, այլ դրանց հակադարձելու գործելակերպ, այդպես կառավարությանը չի հաջողվի տեսնել իր սխալները և ուղղել դրանք:

Ասուլիսից ժամեր անց Լոս Անջելեսի Գրանդ Պարկում ամերիկահայերի մասնակցությամբ տեղի ունեցավ Փաշինյանի հրավիրած հանրահավաքը, որի ժամանակ ելույթներով հանդես եկան Կալիֆորնիայի նահանգապետը, Լոս Անջելեսի քաղաքապետը, դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆը, սակայն վարչապետի նախաձեռնությամբ կազմակերպված հավաքին ԱՄՆ ներկայիս վարչակազմի որևէ ներկայացուցիչ չէր մասնակցում: Իսկ ԱՄՆ կառավարության պաշտոնյաների մասնակցությունը կնշանակեր, որ ԱՄՆ կառավարությունն իր աջակցությունն է հայտնում Հայաստանի ներկայիս կառավարությանը:

Ուշագրավ է, որ հենց այդ նույն ժամանակահատվածում ԱՄՆ-ում էր գտնվում նաև Հնդկաստանի վարչապետը: Վարչապետ Նարենդրա Մոդին Տեխաս նահանգում մասնակցում էր իր հայրենակիցների բազմահազարահոց հավաքին, որին ներկա էր նաև նախագահ Թրամփը: Օտարերկրյա առաջնորդի համար հրավիրված այդ հազվադեպ հանրահավաքի ընթացքում Մոդին և Թրամփը բարեկամական ջերմ խոսքերով են փոխանակվել:

Հասկանալի է, որ 2020 թվականին ԱՄՆ-ում տեղի են ունենալու նախագահական ընտրություններ, և, ըստ այդմ, կարևորվում է ԱՄՆ-ում ապրող հնդիկների աջակցությունը, սակայն Հայաստանը չի կարողանում ռացիոնալ օգտագործել մեր սփյուռքի ներուժը նախ և առաջ թեկուզ որպես էլեկտորատ:

Եվ այս համատեքստում սպասվում էր, որ Լոս Անջելեսի Գրանդ Պարկում վարչապետի ելույթը յուրահատուկ հնչեղություն է ունենալու, նախանշվելու են Հայաստան-Սփյուռք համագործակցության կոնկրետ ուղղություններ, սակայն վերջինիս ելույթն աչքի ընկավ պաթոսով և ավելի շատ նմանվում էր գրական երեկոյի՝ առանց շեշտադրված մեսիջների: Փաշինյանը իր խոսքի մեծ մասը նվիրեց բանաստեղծություններ արտասանելուն և իր գլխավորած կառավարության գովքին:

Գնահատելի է, որ վարչապետը կարողանում է հայ համայնքի մասնակցությամբ մեծամասշտաբ հավաք կազմակերպել Լոս Անջելեսում, սակայն չպետք է մոռանալ նաև դրա բովանդակային կողմը:

Այդ իմաստով վարչապետի այցին չէր նախորդել բուռն նախապատրաստական աշխատանք, երևի թե դրանով է պայմանավորված, որ Փաշինյանի ելույթներում և ասուլիսում մեծ հաշվով ասելիք չկար, դրանք այն նույն ֆրազներն էին, որոնք արդեն մեկուկես տարի վերջինս կրկնում է:

Հ.Գ.-Փաշինյանն իր ասուլիսում բավականին կոպիտ ու վիրավորական տոնով անդրադարձել էր նաև ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին: Վերջինիս պատասխանը չուշացավ. երեկ Վանեցյանը մասնավորաբար ասել է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոս Անջելեսում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում կրկին խոսել է բաների մասին, որոնցից քիչ է հասկանում... Լավ, որքա՞ն կարելի է մոլորեցնել հանրությանը՝ առաջ տանելով այն թեզը, թե «ով մեզ հետ չի ազգի դավաճան է»։ Իսկ եթե որևէ մեկը համաձայն չէ այդ պնդման հետ, ըստ վարչապետի, ուրեմն նախկինների պատվերով է գործում... 

Վստահ պնդում եմ՝ ժամանակը ցույց կտա, թե ով կամ ինչը կհայտնվի աղբանոցում»: Վանեցյանն, ի դեպ, նաև հիշեցրել է, որ համաձայն ՀՀ Սահմանադրության, ՀՀ վարչապետը ոչ պատերազմական դրության ժամանակ գերագույն հրամատար չէ:

ԱԱԾ նախկին տնօրենը Փաշինյանին մեղադրել է նաև պայմանավորվածություններ խախտելու մեջ: Ինչպես ասում են ռուսները, կարծես թե սրանք դեռ միայն ծաղիկներն են...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation