Yerevan, 25.April.2026,
00
:
00
BREAKING


Ար­ժե­հա­մա­կար­գի թի­րա­խա­վո­րու­մը հա­սա­րա­կու­թյա­նը կանգ­նեց­րել է հու­սալք­ման վտան­գի առաջ

ANALYSIS

Սեպտեմբերի 21-ին նշեցինք Հայաստանի Անկախության տոնը: Իր անկախության 28 տարիների ընթացքում Հայաստանը անցել է շատ դժվարություններով՝ պատերազմ, շրջափակում և այն: Այս տարիների ընթացքում հայ ժողովուրդը կարողացավ դիմագրավել բոլոր փորձություններին:

Պետք է նկատենք, որ մեր պետականության ստեղծմանը և պահպանմանը մեծապես նպաստել է դարերով եկող մեր արժեհամակարգը: 

Թերևս սերնդեսերունդ անցնող մեր արժեքային համակարգի և հայրենասիրության հաշվին է, որ հայ ժողովուրդը, թեկուզ լինելով փոքրաքանակ, սակայն կարողացել է պահպանել իր պետականությունը, այնինչ ներկայումս մեծաթիվ ժողովուրդներ կան, որոնց չի հաջողվել անկախ պետականություն ունենալ: 

Հեռու չգնալու համար կարող ենք բերել քրդերի օրինակը, որոնք աշխարհում մոտ 40 մլն բնակչություն ունեն, սակայն դեռևս երազում են անկախ պետականություն ունենալու մասին:

 

2018 թվականի հեղափոխությունից հետո թվում էր, թե Հայաստանում նոր ազգային զարթոնք է սկսվելու, քանի որ դրա համար կային բոլոր նախադրյալները, սակայն տեղի ունեցավ հակառակ գործընթացը:

Նոր իշխանությունները օգտագործեցին հասարակության մեջ առկա դժգոհությունները իրենց քաղաքական նպատակներին հասնելու համար, իսկ այդ ճանապարհին ողջ ուժով գործի դրվեց մեր արժեհամակարգը թիրախավորելու գործիքակազմը:

Առաջին հերթին թիրախավորվեցին մեր քրիստոնեական արժեքները և Հայ Առաքելական եկեղեցին, իսկ դրա արդյունքում ակտիվացան զանազան աղանդավորական շարժումները, «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման անդամներն էլ փորձեցին ներխուժել վեհարան: Արժեզրկվեց եկեղեցու դերը: 

Պարզվեց, որ դպրոցներում քահանաների ներկայությունը և «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան են խանգարում մեր կրթական համակարգի զարգացմանը:

 

Դրա հետ մեկտեղ հայկական ավանդական ընտանիքի վարկաբեկման գործընթաց սկսվեց, որի արդյունքում աճեց այլասերվածության քարոզի դոզան՝ ընդհուպ մինչև լոբբինգ Ստամբուլ յան կոնվենցիայի վավերացման ուղղությամբ:

Հասարակության ճնշող մեծամասնության համար անընդունելի այդ քարոզչությունը չէր կարող չառաջացնել քաղաքացիների ցասումը, որը պատճառ դարձավ, որպեսզի իշխանությունները հետաձգեն Ստամբուլ յան կոնվենցիայի վավերացումը: Մարդկանց տրամադրվածությունը անգամ հուշում է, որ Ստամբուլ յան կոնվենցիայի վավերացումը կարող է լինել իշխանությունների պաշտոնավարման կարապի երգը:

Մյուս կողմից՝ նոր իշխանությունների հովանու ներքո արժեզրկվեցին Արցախյան ազատամարտը և ազատամարտի հերոսները: 

Իշխանության որոշ ներկայացուցիչների հայտարարություններից պարզ է դառնում, որ իրենց համար տեղի ունեցած հեղափոխությունն ավելի մեծ արժեք ունի, քան Արցախյան ազատամարտը: Իսկ այս բանաձևը կյանքի կոչելու համար թիրախավորվեցին ազատամարտի հերոսները և բարձրաստիճան զինվորականները:

 

Եվ որպեսզի իրենց պայքարը աչքի զարնի, իշխանությունները ազատամարտի հերոսների փոխարեն կերտեցին «հեղափոխական հերոսների կերպարները»: Հեղափոխությունը դարձավ բացարձակ արժեք, և որպեսզի հեղափոխական էներգիան երկար ժամանակ հնարավոր լինի պահել, պետք է պայքար կամ պայքարի իմիտացիա: 

Դրա համար էլ սկսվեց պայքար անցյալի և նախկինների դեմ:

 Անցյալում եղած բազմաթիվ արատավոր, խայտառակ երևույթների դեմ պայքարելու փոխարեն արժեզրկվեց անցյալում եղած ամեն ինչ՝ անգամ դրական երևույթները, և դրանք ներկայացվեցին մռայլ գույներով: 

Իսկ նախկինների դեմ պայքարը թատերականացվեց, չէ՞ որ ներկայիս իշխանությունները չունեն երկրի զարգացման իրենց օրակարգը, և պետք է, որ քաղաքական հակառակորդների դեմ իրենց մղած պայքարը երկարատև բնույթ ստանա, այլապես իրենց հեղափոխական միսիան կկորցնի իր բովանդակությունը:

Եվ այս համատեքստում պատահական չէ, որ պարբերաբար մամուլում տեղեկություններ են շրջանառվում նախկինների կողմից կազմակերպված դավադրությունների մասին: Ներկայիս իշխանությունների վարած այսպիսի քաղաքականության արդյունքում գնալով խորանում են հասարակության սեգմենտացիան և թշնամանքի դրսևորումները:

Արդյունքում մեր հասարակությունը կանգնել է խորը ապատիայի և հուսալքման վտանգի առաջ:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation