Հրկիզել է վարձակալած տունը եւ դիմել փախուստի. ոստիկանները հայտնաբերել են կասկածյալին
SOCIETYՍեպտեմբերի 22-ին, ժամը 15.25-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Հասմիկի փողոցում հրդեհ է:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ վարձակալական հիմունքներով Հասմիկի փողոցի տներից մեկում բնակվող 32-ամյա տղամարդը նույն օրը, ժամը 15.10-ի սահմաններում, դիտավորությամբ հրկիզել է տունն ու դիմել փախուստի: Ժամը 16.10-ին Լենինգրադյան փողոցից տղամարդուն ոստիկանները բերման են ենթարկել ոստիկանության Մաշտոցի բաժին: Նրա մոտ հայտնաբերվել է 2 խոհանոցային դանակ: Խոստովանական բացատրությունից հետո տղամարդը տեղափոխվել է համապատասխան բուժհաստատություն:
Վնասի չափը պարզվում է:
Նախապատրաստվում են նյութեր:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well
5
Idram and IDBank Support Startups at Seaside Startup Summit



