Yerevan, 25.April.2026,
00
:
00
BREAKING


Հայաստանը գնում է, իսկ ճշմարտությունը՝ մնո՞ւմ

ANALYSIS

Past.am

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ընդունել է Եվրոպայի վերակառուցման և զարգացման բանկի պատվիրակությանը՝ բանկի առաջին փոխնախագահի գլխավորությամբ: Քննարկվել են երկկողմ գործակցության հարցեր, Հայաստանի զարգացման ծրագրերում բանկի ներգրավվածության, համատեղ նախաձեռնությունների հեռանկարներ: ՎԶԵԲ փոխնախագահը հայտնել է Հայաստանի հետ աշխատանքը շարունակելու պատրաստակամության մասին:

 

ՎԶԵԲ պատվիրակության հանդիպման մասին հաղորդագրության մեջ չկա այն մասին, որ փոխվարչապետն ու բանկի առաջին փոխնախագահը շոշափել են նաև Ամուլսարի թեման: Սակայն մեծ է հավանականությունը, որ այդ թեման կարող էր լինել առանցքայիններից մեկը: Բանն այն է, որ Ամուլսարի հանքի նախագծի մասնակիցներից է նաև ՎԶԵԲ-ը: Ընդ որում, այդ մասնակցությունը դիտարկվում է նաև որպես ծրագրի որակական բարձր ստանդարտների վկայություն՝ հաշվի առնելով այն ստանդարտները, որոնցով գործում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկն աշխարհում: Այլ կերպ ասած՝ ՎԶԵԲ ներկայությունն այդ ծրագրում դիտարկվում է իբրև բարձր ստանդարտի որոշակի դե ֆակտո երաշխիք:

Ըստ ամենայնի, ՎԶԵԲ ղեկավարությանը հետաքրքրում է, թե կառավարությունն ի վերջո որքան է շարունակելու գնալ «ճշմարտության հետևից», ինչպես ասում է վարչապետ Փաշինյանը, և ինչը նա կրկնեց նաև նախօրեին Լոս Անջելեսում հայկական լրատվամիջոցների հետ հարցուպատասխանի ընթացքում: Մեծ հավանականությամբ դա է նաև պատճառը, որ Երևան ժամանած պատվիրակությունը ղեկավարում է բանկի բավականին բարձրաստիճան պաշտոնյա: Թեև փոխվարչապետ Գրիգորյանի հետ նրա հանդիպմանը չի խոսվում Ամուլսարի մասին, և եթե անգամ նաև, այսպես ասած, պաշտոնական հաղորդագրությունից դուրս էլ դրա մասին շատ չի խոսվել, այդուհանդերձ թերևս կասկածից վեր է, որ Հայաստան-ՎԶԵԲ հետագա գործակցության հարցում մեծ դեր է ունենալու Ամուլսարի հարցում կառավարության դիրքորոշումն ու որոշումը:

Վարչապետ Փաշինյանն օրերս Վանաձորում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հայտարարեց, որ բոլոր ներդրողները սպասում են, որովհետև նրանք ուզում են երաշխիք, որ Հայաստանում կա ներդրումները պաշտպանող կառավարություն:

 

Ամուլսարի հարցը առայժմ խոսում է հակառակի մասին, առնվազն քանի դեռ կառավարությունը չի հայտարարել ներկայիս վիճակի, այսպես ասած, իրավական հիմքերի մասին: Մինչդեռ վարչապետը հայտարարում է, որ ներկայումս չկա հանքի շահագործում թույլ չտալու կամ արգելափակելու որևէ իրավական հիմք, իսկ թույլտվությունն էլ եղել է դեռևս նախկին իշխանությունից: Ստացվում է, որ կառավարությունն անհիմն է որակում մի բան, որ արդեն կատարվում է մեկ տարի և ավելի, բայց նաև ոչինչ չի ձեռնարկել անօրինական, անհիմն արգելափակումը կանխելու համար:

Այդ ամենն ավելի է տարօրինակ դարձնում վիճակն ու հարցեր առաջացնում պոտենցիալ ներդրողների մեջ, քան կառաջացներ իրավիճակը, երբ պատասխանատու կերպով խոսվեր այդ կամ այն որոշման մասին: Բանն այն է, որ Հայաստանը գնում է Ամուլսարի հարցում ճշմարտությունը որոնելու հետևից, վարչապետը այդ մասին ազդակը տալիս է միանգամայն հասկանալի: Հասկանալի չէ այն, թե արդյոք ճշմարտությունը մնում է նո՞ւյն տեղում, թե՞ Հայաստանն ու ճշմարտությունը՝ ինչպես տունն ու թզուկը, պտտվելու են միմյանց հետևից:

 

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation