Օրվա բաղադրատոմսը. Մսով չեբուրեկի
LIFEԲաղադրիչները
- ջուր՝ 3 բաժակ
- ալյուր՝ 8 բաժակ
- աղ՝ 2թ/գդ
- շաքարավազ՝ 2թ/գդ
- բուսայուղ՝ 150մլ
- օղի՝ 1ճ/գդ
- միս տավարի (աղացած)՝ 0,5կգ
Պատրաստման եղանակ
- Ալյուրը անցկացնում ենք մաղով և լցնում խորը ամանի մեջ:
Ջրի մեջ լուծում ենք աղն ու շաքարավազը մինչև վերջիններիս լուծվելը: Լցնում ենք ալյուրի վրա: Ավելացնում ենք նաև բուսայուղը և օղին:
- Զգույշ խառնում ենք ստացված զանգվածը, խմոր հունցում: Պատրաստի խմորը փաթաթում ենք ցելոֆանի մեջ և թողնում սենյակային ջերմաստիճանում 1 ժամ:

- Աղացած միսը խառնում ենք գդալով. այն պետք է ստացվի մածուցիկ, որի համար կարելի է մի փոքր ջուր ավելացնել:

- Խմորը գրտնակով բարակ բացում ենք մոտ 3մմ հաստությամբ, ապա ափսեի օգնությամբ կտրատում 15-20սմ տրամագծով շրջաններ:
Խմորի շրջանի մի ծայրի վրա դնում ենք մի քիչ մսային միջուկից, հավասարաչափ տարածում խմորի կեսի մակերեսով:
- Ծածկում ենք խմորի երկրորդ կեսով և լավ ամրացնում ծայրի հատվածները, որպեսզի մսի ջուրը եփվելու ընթացքում դուրս չգա:

- Թավայի մեջ լցնում ենք 1-2սմ բարձրությամբ բուսայուղ և տապակում կարկանդակները նրա մեջ: Կարկանդակները անհրաժեշտ է տապակել 2 կողմից մինչև ոսկեգույն երանգի առաջացումը, որից հետո փակել թավայի կափարիչը և թողնել՝ մի քանի րոպե տապակվի այդ վիճակում:

Ի դեպ, չեբուրեկի պատրաստելիս անպայման հաշվի առեք, որ նրա խմորը պատրաստելիս ձու չի օգտագործվում, քանի որ այն խմորը դարձնում է պինդ և ձգվող:
Աղբյուրը՝ cooks.am
1
IDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” Campaign
2
Planning your trip from a scratch: tips from IDBank
3
“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’
4
AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market
5
Unibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers



